Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հոկտեմբեր
Լրահոս

Բոլոր նորությունները    


 

 

ՍԴ-ն «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի սահմանադրականության դիմումը կքննարկի մարտի 28-ին


ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական դատարանն Ազգային ժողովի չորս խմբակցությունների ներկայացրած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթների սահմանադրականության վերաբերյալ դիմումը կքննարկի 2014թ. մարտի 28-ին` ժամը 10-ին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Սահմանադրական դատարանից: Դիմումի ապահովման վերաբերյալ դիմող կողմի միջնորդությունը կքննարկվի մինչեւ 2014 թվականի հունվարի 25-ը: Գործով զեկուցողներ են նշանակվել ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորներ Վոլոդյա Հովհաննիսյանն ու Կիմ Բալայանը: Գործով որպես պատսխանող կողմ կներգրավվի ՀՀ Ազգային ժողովը: Սահմանադրական դատարանը անհրաժեշտ է համարել դատաքննության հրավիրել նաեւ Կառավարության եւ Կենտրոնական բանկի ներկայացուցիչներին` իրենց իրավասությունների շրջանակներում անհրաժեշտ պարզաբանումներ տալու համար:

ՀՀ ԱԺ չորս խմբակցություններ` ՀՅԴ, ԲՀԿ, «Ժառանգություն» եւ ՀԱԿ, դեկտեմբերի 16-ին դիմել էին Սահմանադրական դատարան` վիճարկելու «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթների սահմանադրականությունը: Օրենքի պարտադիր կուտակային բաղադրիչը ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից, այդ իսկ պատճառով խմբակցությունները ՍԴ միջնորդություն են ներկայացրել մինչ դատարանի վճռի հրապարակումը կասեցնել օրենքի կիրառումը: 




Яндекс.Метрика

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ