Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Սոչիի Օլիմպիադայում ԱՄՆ-ի պատվիրակությունը կգլխավորի նախկին նախարարը

Սոչիի Օլիմպիադայում ԱՄՆ-ի պատվիրակությունը կգլխավորի նախկին 
նախարարը

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպիտակ տունը հայտարարել է ԱՄՆ-ի պատվիրակության կազմը, որը կմասնակցի Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում անելով BBC-ին, այն կգլխավորի ազգային անվտանգության նախկին նախարար Ջանեթ Նապոլիտանոն: Նախագահ Բարաք Օբաման չի պլանավորում մասնակցել Օլիմպիադայի բացմանը:

Պատվիրակության կազմում ընգրկված են նաեւ Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպան Մայքլ Մաքֆոլը, ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ռոբերտ Նաբորսը, գեղասահորդ Բրայան Բոյտանոն եւ թենիսի գծով չեմպիոնուհի Բիլլի Ջին Քինգը, որը բացահայտորեն հայտարարում է իր համասեռամոլ լինելու մասին:

Համասեռամոլների իրավունքները պաշտպանող կազմակերպությունները կոչ էին արել Օբամայի վարչակազմին պատվիրակությունը կազմել այնպես, որ դրսեւորվի վերաբերմունքը սեռական փոքրամասնությունների նկատմամբ Ռուսաստանում իրականացվող քաղաքականությանը:

Խաղերի փակման արարողությանը ներկա կլինեն ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալ Ուիլյամ Բյոռնսը, դեսպան Մաքֆոլը, օլիմպիական մրցանակակիրներ-չմշկասահորդներ Բոննի Բլեյերը եւ Էրիկ Հայդենը, ինչպես նաեւ հոկեյիստուհի Քեյթլին Կահոուն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]