Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Վիքին սիրում է հուշարձաններ» մրցույթի հայաստանյան փուլի հաղթողը Գեղարդի խաչքարերի լուսանկարն է

«Վիքին սիրում է հուշարձաններ» մրցույթի հայաստանյան փուլի հաղթողը Գեղարդի 
խաչքարերի լուսանկարն է

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի են «Վիքին սիրում է հուշարձաններ» միջազգային լուսանկարչական մրցույթի հայաստանյան փուլի 7 մրցանակային տեղերում հաղթած 11 լավագույն լուսանկարները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մրցույթի հայաստանյան կազմակերպիչների խոսքով` մրցույթը հաջողվել է և այն լավ հնարավորություն էր Հայաստանն ավելի ճանաչելի դարձնելու համար:

«Վիքին սիրում է հուշարձաններ» միջազգային լուսանկարչական մրցույթի հայաստանյան փուլի առաջին երեք հորիզոնականներում են`

Երրորդ մրցանակային տեղ

Հեղինակ` Լուսինե Բեքարյան

Հեղինակ` Ալբերտ Տոնեյան

Երկրորդ մրցանակային տեղ

Հեղինակ` Վահագն Գրգորյան

Առաջին մրցանակային տեղ

Հեղինակ` Աիդա Այդինյան

Մասնագիտությամբ ճարտարապետ Աիդա Այդինյանը «Վիքին սիրում է հուշարձաններ» միջազգային լուսանկարչական մրցույթի հայաստանյան փուլի առաջին մրցանակակիրն է, ով արժանացավ լուսանկարչական ապարատի: Նրա խոսքով` մրցույթին մասնակցելուն խթան են հանդիսացել իր մասնագիտական հետաքրքրությունները: «Առաջին մրցույթն է, որին մասնակցում էի և, փաստորեն, առաջին տեղ գրավեցի, ինչը շատ հուսադրող է»,-ասաց Աիդա Այդինյանը: Մրցույթի շրջանակներում ներբեռնել է 53 լուսանկար, որոնք կատարել է ինչպես ուսանողական տարիներին էքսկուրսիաների ժամանակ, այնպես էլ հատուկ մրցույթի համար` տան ճանապարհին և քաղաքից դուրս գտնվելու ընթացքում: «Իրականում կային լուսնկարներ, որոնք ունեի ուսանողական տարիներից, մյուսներն էլ, երբ քաղաքից դուրս էի գնում, վերցնում էի հուշարձանների ցանկն ու լուսանկարում: Հաղթող ճանաչվեց Գեղարդի խաչքարերի լուսանկարը, նկարներ կային նաև Գառնու տաճարից, Երևանի Օղակաձև այգու «Սպասում», Եղիշե Չարենցի «Ամբոխները խելագարված» քանդակներից»,-ասաց Աիդա Այդինյանը ու հավելեց, որ պատրաստվում է մասնակցել հաջորդիվ սպասվող մրցույթներին իր նոր ֆոտոխցիկով:

Մրցույթի շրջանակներում ամենաշատ լուսանկարներ ներբեռնած մասնակիցները ևս արժանացան հատուկ մրցանակների: Նրանց թվում առաջինը Վահագն Գրիգորյանն է, ով մրցույթի շրջանակներում ներբեռնել է 4 հազար 463 լուսանկար, ինչը միջազգային մրցույթով 6-րդ ցուցանիշն է: Հատուկ մրցանակի արժանացան նաև Արման Մուսիկյանը` 4 հազար 182 լուսանկարով, Արմինե Աղայանը` 2 հազար 055 և Արտաշես Թադևոսյանը 1397 ներբեռնված լուսանկարներով:

Հայաստանյան 11 լավագույն լուսանկարները կմասնակցեն միջազգային մրցույթին, որի արդյունքները հայտնի կդառնան դեկտեմբերի 10-ին։ Այս տարի մրցույթին մասնակցած ավելի քան 50 երկրների շարքում է նաև Հայաստանի Հանրապետությունը՝ Արցախի հետ միասին: Մեկ ամսվա ընթացքում մրցույթի հայաստանյան մասնակիցները բեռնել են շուրջ 24.000 լուսանկար. այս ցուցանիշով Հայաստանը աշխարհում զբաղեցրել է 4-րդ տեղը` զիջելով Լեհաստանին, Գերմանիային և Ուկրաինային։ Մրցույթի հայաստանյան ժյուրիի կազմում են վաստակավոր լուսանկարիչ Պողոս Պողոսյանը, Երևան ամսագրի հրատարակչության տնօրեն Էդուարդ Այանյանը, «Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտ»-ի տնօրեն Հայկ Թամանյանը, ճարտարապետ Արսեն Կարապետյանը, անիմատոր Նաիրա Մուրադյանը, լուսանկարիչներ Կարեն Միրզոյանը և Արթուր Բարսեղյանը։ «Վիքին սիրում է հուշարձաններ», որը Գինեսի գրքի կողմից ճանաչված է որպես աշխարհի խոշորագույն լուսանկարչական մրցույթ, տեղի է ունենում ամեն տարի սեպտեմբերին։ Մրցույթի մասնակիցները լուսանկարում են հուշարձաններ և լուսանկարները բեռնում Վիքիպեդիա հանրագիտարանի քույր նախագիծ Վիքիպահեստում: Մրցույթը Հայաստանում կազմակերպում է Վիքիմեդիա Հայաստանը։ Հայաստանի ազգային գրադարանի ճեմասրահում (Տերյան 72, Թամանյանական մասնաշենք) բացվող լավագույն լուսանկարների ցուցահանդեսը այցելուների համար բաց կմնա մեկ շաբաթ, այնուհետև կտեղափոխվի Գորիս, Շուշի, Վանաձոր և Գյումրի։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]