Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ռիգայում սուպերմարկետի փլուզման հետեւանքով զոհերի թիվը հասել է 52-ի

Ռիգայում սուպերմարկետի փլուզման հետեւանքով զոհերի թիվը հասել է 52-ի

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռիգայում նոյեմբերի 21-ի երեկոյան սուպերմարկետի փլուզման հետեւանքով մահացածների թիվը գերազանցում է 52-ը. նրանցից երեքը փրկարարներ են: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ-Նովոստի»-ն: Տուժել է 40 մարդ, որից 29-ը հիվանդանոցում են` շատերը հոսպիտալացվել են լուրջ վնասվածքների պատճառով: Վերջին տվյալների համաձայն` 16 երեխա կորցրել է ծնողին, նրանցից երեքը` երկկողմանի:

Փրկարարները, որոնք ավերված առևտրի կենտրոնի տարածքում զբաղված էին մարդկանց փնտրելով, ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը, քանի որ փլուզման նոր վտանգ կա: Դրանք կասեցվել են մինչև նոր որոշումների կայացումը: Փրկարարները դեռևս չեն հասցրել ուսումնասիրել շուրջ 300 քառակուսի մետր տարածք:

Աշխատանքներին միջամտել են հատուկ տեխնիկաներ: Փլուզման տակ մնացածների ճշգրիտ թիվը հայտնի չէ: Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովը ենթադրում է, որ փլուզման տակ կարող է մնացած լինել եւս 30 մարդ:

Ռիգայում սուպերմարկետի փլուզման հետևանքով զոհերի թվում է նաեւ Նաիրա Գրիգորյանը:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]