Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Վիքին սիրում է հուշարձաններ» լուսանկարչական մրցույթի հայաստանյան փուլի հաղթողները հայտնի կդառնան նոյեմբերի 23-ին

«Վիքին սիրում է հուշարձաններ» լուսանկարչական մրցույթի հայաստանյան փուլի 
հաղթողները հայտնի կդառնան նոյեմբերի 23-ին

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վիքին սիրում է հուշարձաններ» միջազգային լուսանկարչական մրցույթի հայաստանյան փուլի մրցանակաբաշխությունը և լուսանկարների ցուցահանդեսի բացումը տեղի կունենա նոյեմբերի 23-ին Հայաստանի ազգային գրադարանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տարի մրցույթին մասնակցած ավելի քան 50 երկրների շարքոմ է նաև Հայաստանի Հանրապետությունը՝ Արցախի հետ միասին: Մեկ ամսվա ընթացքում մրցույթի հայաստանյան մասնակիցները բեռնել են շուրջ 24.000 լուսանկար. այս ցուցանիշով Հայաստանը աշխարհում զբաղեցրել է  4-րդ տեղը` զիջելով Լեհաստանին, Գերմանիային և Ուկրաինային։

Մրցույթի հայաստանյան ժյուրիի կազմում են վաստակավոր լուսանկարիչ Պողոս Պողոսյանը, Երևան ամսագրի հրատարակչության տնօրեն Էդուարդ Այանյանը, «Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտ»-ի տնօրեն Հայկ Թամանյանը, ճարտարապետ Արսեն Կարապետյանը, անիմատոր Նաիրա Մուրադյանը, լուսանկարիչներ Կարեն Միրզոյանը և Արթուր Բարսեղյանը։

Լավագույն ճանաչված 100 լուսանկարների բոլոր հեղինակները կստանան խրախուսական մրցանակներ, իսկ լավագույն 10 հեղինակները՝ մրցանակային նվերներ։ Կտրվեն նաև հատուկ մրցանակներ։ Մրցանակաբաշխության արարողությանը կմասնակցեն Վիքիմեդիա Հայաստանի անդամներ, Հայերեն Վիքիպեդիայի և այլ Վիքի նախագծերի ակտիվ մասնակիցներ, ժյուրիի անդամները։

Հայաստանյան 10 լավագույն լուսանկարները կմասնակցեն միջազգային մրցույթին, որի արդյունքները հայտնի կդառնան դեկտեմբերի 10-ին։

«Վիքին սիրում է հուշարձանները», որը Գինեսի գրքի կողմից ճանաչված է որպես աշխարհի խոշորագույն լուսանկարչական մրցույթ, տեղի է ունենում ամեն տարի սեպտեմբերին։ Մրցույթի մասնակիցները լուսանկարում են հուշարձաններ և լուսանկարները բեռնում Վիքիպեդիա հանրագիտարանի քույր նախագիծ Վիքիպահեստում:

Մրցույթը Հայաստանում կազմակերպում է Վիքիմեդիա Հայաստանը։ Հայաստանի ազգային գրադարանի ճեմասրահում (Տերյան 72, Թամանյանական մասնաշենք) բացվող լավագույն լուսանկարների ցուցահանդեսը այցելուների համար բաց կմնա մեկ շաբաթ, այնուհետև կտեղափոխվի Գորիս, Շուշի, Վանաձոր և Գյումրի։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]