1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Լեհաստանի «Զամոշ» կենդանաբանական այգու տնօրենը զարմացած է Երևանի կենդանաբանական այգու թունավոր օձերի բազմազանությամբ

Լեհաստանի «Զամոշ» կենդանաբանական այգու տնօրենը զարմացած է Երևանի 
կենդանաբանական այգու թունավոր օձերի բազմազանությամբ

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի կենդանաբանական այգին մեծացնելու, ինչպես նաև զարգացնելու մեծ հնարավորություններ կան: Կենդանաբանական այգի այցի ընթացքում նման տեսակետ է հայտնել Լեհաստանի «Զամոշ» կենդանաբանական այգու տնօրեն Լուկաշ Սուլովսկին, ում կարծիքով, այգու առաջնահերթ խնդիրը երկկողմանի ճանապարհի կառուցումն է, որպեսզի այգում շրջելն այցելուների համար առավել հարմարավետ լինի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի կենդանաբանական այգու մամուլի ծառայությունից, Սուլովսկուն հատկապես դուր էր եկել հայկական մուֆլոնների նոր ազատավանդակը, որը, նրա գնահատմամբ, համապատասխանում է կենդանու կենսապայմանների ապահովման միջազգային բոլոր չափանիշներին:

Ի տարբերություն հայկական մուֆլոնների` կենդանաբանական այգու առյուծների ներկայիս պայմանները, Լուկաշ Սուլովսկու գնահատմամբ, անբավարար են և չեն համապատասխանում եվրոպական չափորոշիչներին: Փոխարենը` նա վագրերի նոր կառուցվող ազատավանդակը համարում է գեղեցիկ, բնական և միջազգային չափանիշներին համապատասխան:

Լեհաստանի «Զամոշ» կենդանաբանական այգու տնօրենը հաճելիորեն զարմացած էր Երևանի կենդանաբանական այգու թունավոր օձերի բազմազանությամբ:

Որպես կենդանաբանական այգու տնօրեն` Լուկաշ Սուլովսկին հասկանում է, թե ինչ մեծ ֆինանսական ռեսուրսներ են պահանջվում կենդանաբանական այգին հիմնովին վերափոխելու և այն միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար, բայց, տեսնելով այգում իրականացված աշխատանքները, համոզմունք է հայտնել, որ մի օր այցելուներն արդեն կտեսնեն լիովին բարեկարգ և ժամանակակից կենդանաբանական այգի:

Ըստ Լուկաշ Սուլովսկու` Երևանի կենդանաբանական այգու հետ համագործակցելու ցանկությունը շատ մեծ է, և ինքն ու այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանն արդեն քննարկել են մի շարք գաղափարներ, որոնք կարելի է համատեղ իրականացնել: Սուլովսկին հույս ունի, որ ֆինանսական հարցերի կարգավորման դեպքում դրանք կյանքի կկոչվեն:

Լեհաստանի «Զամոշ» կենդանաբանական այգու տնօրենը Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցների համար մասնագիտական դասընթացներ է անցկացրել, ինչպես նաև մի շարք խորհուրդներ է տվել նոր տեխնոլոգիաների կիրառման, ազատավանդակների ձևավորման կապակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]