Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայոց ցեղասպանության մասին 100-ամյա տարելիցին ընդառաջ հայ-ֆրանսիական անիմացիոն ֆիլմ կնկարահանվի

Հայոց ցեղասպանության մասին 100-ամյա տարելիցին ընդառաջ հայ-ֆրանսիական 
անիմացիոն ֆիլմ կնկարահանվի

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության  մասին, 100-ամյա տարելիցին ընդառաջ, պետք է բարձրաձայնել նաև անիմացիոն ֆիլմի տեսքով:  «ՌեԱնիմանիա» փառատոնի տնօրեն Վրեժ Քասունու գաղափարով  կնկարահանվի «Հայաստանցի մեծ մայրիկը» հայ-ֆրանսիական համատեղ անիմացիոն ֆիլմը, որի սցենարի հեղինակը ֆրանս-աջարացի Ֆարիդ Բուջիդան է: Հոկտեմբերի 30-ին հրավիրված ասուլիսում, պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, Քասունին տեղեկացրեց, որ հայ-ֆրանսիական  նախագիծի վրա արդեն մեկնարկել են աշխատանքները: «Ֆիլմ ստեղծելու թույլտվությունն արդեն կա, ֆիլմը լինելու է ֆրանսերեն, միայն  հերոսն է խոսելու հայերեն: Այն հիմնված է իրական պատմության վրա»,- պատմեց նա :

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն Հայոց ցեղասպանության 100-ամյակի ոգեկոչման համար անհրաժեշտ է համարում անիմացիոն ֆիլմաշարի ստեղծումը, որը կարծես հետադարձ հայացք կլինի անցած տարիների ընթացքում մազապուրծ եղած մի ընտանիքի պատմությանը: Նրա խոսքով` նախաձեռնությունն առաջին հերթին միտված կլինի երիտասարդությանը, հաջորդ սերունդներին: Դեսպանի գնահամամբ` չնայած նրան, որ ֆիլմը կներկայացնի կարոտի գաղափարը, սակայն դրա հաջողությունը ապահովված կլինի: «Արժե նման գաղափարը իրականացնել»,- հավելեց դիվանագետը:

Հավանություն տալով գաղափարին` Անրի Ռենոն նշեց, որ կինոարտադրության ոլորտում  հայ-ֆրանսիական համագործակցությունը զարգացում կապրի նաև այս նախագծի շնորհիվ:

«Հայաստանցի մեծ մայրիկը» ֆիլմում կներկայացվի Հայոց ցեղասպանությունը վերապրած մի կնոջ` հեղինակի մոր, պատմությունը:  Կինոնախագիծն այժմ վերջնամշակման փուլում է, իրականացման պաշտոնական մեկնարկը կտրվի 2014 թվականին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]