ՀՀ Զինված Ուժերը վերահսկում են իրավիճակը Տավուշի մարզում
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՊՐԵՍ: Տավուշի մարզում ներկայում իրավիճակը հանգիստ է: Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը վերահսկում են իրավիճակը, և խնդիրներ չկան: Այդ մասին հոկտեմբերի 23-ին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Ճանապարհը փակ է, քանի որ անվտանգության ապահովման աշխատանքներ են ընթանում: Լարվածություն ստեղծելու կարիք չկա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Հովհաննիսյանը:
Հոկտեմբերի 22-ին Իջևան-Բերդ ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում հակառակորդը կրակ է բացել քաղաքացիական ու զինվորական մեքենաների վրա: Կրակոցների հետևանքով զոհվել է 1994թ.-ին ծնված ժամկետային զինծառայող Գարիկ Պողոսյանը: Եվս երեք զինծառայողներ վիրավորվել են: Դեպքի մասին համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի գրասենյակին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում