1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայ-իտալական արշավախումբը փրկում է Քոբայրի վանքի շքեղ որմնանկարները

Հայ-իտալական արշավախումբը փրկում է Քոբայրի վանքի շքեղ 
որմնանկարները

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ և իտալացի մասնագետների խումբը Լոռու մարզի Քոբայրի վանական համալիրում իրականացնում է աշխատանքներ՝ անձրևաջրերից այդ կառույցի հրաշագեղ որմնանկարները պաշտպանելու ուղղությամբ: Այդ մասին Քոբայրի վանքում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Արթուր Պետրոսյանը: Աշխատանքները կանցկացվեն հոկտեմբերի 14-26-ը: Աշխատանքային խումբը 13 հոգանոց է: «Քոբայրի վանական համալիրն էընտրվել, որովհետև շատ հրատապ էր անձրևաջրերից քայքայվող որմնանկարների հարցը: Եթե թողնեինք մինչև մյուս տարի անձրևաջրերը լցվեին, մենք արդեն կարող էինք կորցնել այս հրաշալի որմնանկարները»,- ասաց Պետրոսյանը՝ ցույց տալով վանքի պատին Քրիստոսի մեծադիր որմնանկարը: Կրտսեր գիտաշխատողը նշեց, որ անձրևաջրերից որմնանկարները պաշտպանելուց հետո արդեն հնարավոր կլինի դրանք չոր վիճակում վերականգնել:

Պետրոսյանը տեղեկացրեց, որ աշխատանքները տարվում են հայ-իտալական միջկառավարական ծրագրի շրջանակում, որը կրում է «Օժանդակություն տեղական հաստատություններին մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման ոլորտում» անվանումը: Ծրագրի առաջին փուլն անցկացվել է Արուճի վանական համալիրում, որտեղ պեղումներ են կատարվել, ստուգվել են համալիրի հիմքերը: Նա տեղեկացրեց, նաև որ Արուճում պեղել են 2 թոնիր, որոնք պետք է առաջիկայում կոնսերվացվեն:


Քարի վերականգնման իտալացի մասնագետ Ստեֆանո Վոլտան նշեց, իրականացվող աշխատանքները չափազանց կարևոր են, քանի որ առկա է շատ կարևոր որմնանկարներ կորցնելու վտանգ: Մասնագետը նշեց, որ վանքի ճեղքերը փակում են պոլիուրետան նյութով: «Մենք արդեն ավելացնելում ենք ծածկի մասը, մյուս կարևոր մասը ջրատարներն են, որոնք մաքրվել և վերականգնվել են: Սկզբից դրանք ամբողջությամբ փակ են եղել»,- ասաց Վոլտան: Քարի մասնագետը17 տարի առաջ Մարմաշենի վանքում վերականգնման աշխատանքներ է կատարել, ինչպես նաև՝ Բոլիվիայում, Վրաստանում, Թունիսում և այլ երկրներում:

Քոբայրի վանական համալիրը (12-13 դդ.) միջնադարի հայ ճարտարապետության աչքի ընկնող հուշարձանախմբերից է: Մատենագրական հիշատակություններից երևում է, որ Քոբայրը որպես մենաստան 13-րդ դարի կեսերին արդեն կազմավորված ու հռչակված է եղել: Ժայռեղեն խոր կիրճի բնության հետ հուշարձանների ներդաշնակ զուգակցումը վանքի համայնապատկերը դարձնում է բացառիկ տպավորիչ:

Հուշարձանախմբի արևմտյան մասում կախված է մոտ 150 մետր բարձրությամբ ուղղաձիգ ժայռ, որից հորդող ջրվեժի շիթերը միալար նվագով լրացնում են բնապատկերը: Համալիրն աչքի է ընկնում ճարտարապետական արժեքավոր հուշարձաններով, քարի մշակման եւ հարդարման բարձր մակարդակով, միջնադարյան հայ մոնումենտալ գեղանկարչության պսակը կազմողորմնանկարներով: Այն միջնադարի կարևոր գրչօջախներից եւ մշակութային կենտրոններից մեկն էր,որի հետ է կապվում 12-րդ դարի նշանավոր մատենագիր Դավիթ Քոբայրեցու գործունեությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]