1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանում ձուլված Քրիստոսի արձանը կանգնեցվել է Սիրիայում

Հայաստանում ձուլված Քրիստոսի արձանը կանգնեցվել է Սիրիայում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Սեյդնայա քաղաքում հոկտեմբերի 14-ին տեղադրվել է Հայաստանում ձուլված Հիսուս Քրիստոսի` 39 մետր բարձրությամբ բրոնզե շքեղ արձանը: Հերուվիմների լեռան գագաթին վեր խոյացող արձանը կոչվում է «Ես եկել փրկելու աշխարհը»: Այն մեկ մետրով բարձր է Բրազիլիայում տեղադրված համանման քանդակից:

Հայաստանում ձուլված արձանի մոնտաժման եռօրյա աշխատանքների ժամանակ պատերազմական գործողություններն այդ շրջանում դադարեցվել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Комсомольская правда»-ն, արձանի տեղադրման գաղափարը ծագել է 5 տարի առաջ գործարար Յուրի Գավրիլովի մոտ, ում աջակցել է նաև սիրիացի բիզնեսմեն էլ- Գադման Սամիր Շաքիբը: Արձանի տեղադրումից երկու օր անց մտահաղացման հեղինակ Յուրի Գավիլովը վախճանվել է՝ հասցնելով իր ետևից թողնել նման գեղեցիկ գործ Սիրիային ու աշխարհին:




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]