Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ռուսաստանը կաջակցի հայկական հոկեյի զարգացմանը

Ռուսաստանը կաջակցի հայկական հոկեյի զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, 15  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1970-ականների հոկեյի ԽՍՀՄ  հավաքականի լեգենդար դարպասապահ, օլիմպիական խաղերի, աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն, ներկայում Ռուսաստանի Դաշնության տափօղակով հոկեյի ֆեդերացիայի նախագահ Վլադիսլավ Տրետյակը գործնական այցով  Հայաստանում է: «Արմենպրես» -ի թղթակիցը զրուցեց Վլադիսլավ Տրետյակի հետ Հայաստանում հոկեյի զարգացման հեռանկարների եւ ռուսական կողմի աջակցության մասին:

- Վլադիսլավ Ալեքսանդրովիչ, դուք Հայաստան եք այցելել առաջին անգամ եւ միանգամից լուրջ նպատակով՝  համագործակցության հուշագիր ստորագրել Հայաստանի տափօղակով հոկեյի ֆեդերացիայի հետ: Ձեզ չ՞ի զարմացնում, որ հարավային շոգ երկրում սառնասրտորեն ցանկանում են հաջողության հասնել հոկեյում:

         - Ոչ, չի զարմացնում, այլ շատ ուրախացնում Է: Եթե հայերը ցանկություն ունեն հոկեյ խաղալ, անպայման կխաղան: Ժամանակին Հայաստանի հոկեյի պատանեկան թիմերը հաջողությամբ Էին խաղում ԽՍՀՄ «Ոսկե տափօղակ»  մանկապատանեկան մրցաշարում, եւ Հայաստանի շոգ կլիման նրանց չԷր խանգարում: Այլ հարց Է, որ ձմեռային կլիմա ունեցող երկրներում հոկեյի հետ կապված հարցերը ավելի հեշտ Է լուծել: Ինձ Հայաստանում մարդիկ լավ ճանաչում ու բարեւում Էին: Սա նշանակում Է, որ խոչհրդային տարիների հոկեյը ձեր երկրում հիշում են եւ սիրում: Եթե հոկեյ խաղալու ցանկություն ունեցողներ կան, ուրեմն ի՞նչ Է պետք Է նրանց. նյութատեխնիկական մարզաբազա՝ սահադաշտեր, մարզագույք եւ այլն: Բայց կարեւորը, առաջնայինը ցանկությունն Է:

         -Շատերի կարծիքովՁեր ժամանակվա հոկեյն ավելի վառ Էր, քան ներկայիս հոկեյը, բավական Է հիշել Է ԽՍՀՄ-Կանադա լեգենդար մրցամարտերը:

         - Այդ մրցամարտերը, որոնց ինձ բախտ Է վիճակվել մասնակցել, շատ օգտակար Էին ոչ միայն մեր կամ կանադացիների համար (մենք միմյանցից ինչ-որ բան Էինք սովորում), այլ նաեւ` միջազգային հոկեյի համար: Ինչ վերաբերում Է ներկայիս հոկեյին, ապա այն այլ բնույթ Է կրում, շատ բան Է փոխվել, բայց հիմա Էլ քիչ չեն լավ խաղացողները: Եթե օրինակ բերենք  Ռուսաստանի հոկեյիստներին, ապա դրանք են Ալեքսանդր Օվեչկինը, Պավել Դացյուկը, Եվգենի Մալկինը… Վերջինին բոլորից բարձր եմ գնահատում:

         -Ձեր անունն իր պատվավոր տեղն Է զբաղեցրել հոկեյի պատմության մեջ, Հյուսիսային Ամերիկայի հոկեյի «Փառքի սրահում» Դուք Ռուսաստանի սպորտի լեգենդ եք: Իսկ ո՞վ Է, ձեր կարծիքով, բոլոր ժամանակների լավագույն հոկեյիստը:

         -Գիտեք, սա շատ բարդ հարց Է, ինչ վերաբերում Է անձամբ ինձ, ապա ես մեր թիմի կազմում արել եմ այն, ինչ հնարավոր Էր: Մեր ժամանակվա հոկեյը, իրոք, վառ անհատականություններ շատ Է տվել:

       - Հայաստանի ձեր գործընկերների հետ համագործակցությունը երկարատեւ հեռանկար ունի: Բայց մեր երկրում  եւ Ռուսաստանում հոկեյը տարբեր մակարդակներ ունեն:

         -Ես հենց այդ նպատակով Էլ ժամանել եմ Հայաստան, որպեսզի աջակցեմ հայկական հոկեյի մակարդակի աճին: Իսկ մինչ այդ Հայաստանում եղել են մեր ժամանակվա ԽՍՀՄ լավագույն հոկեյիստները, նույնիսկ խաղ են անցկացրել Երեւանում: Այս ամենը մի նպատակ ունի՝ աջակցել հայկական հոկեյի զարգացմանը: Ի դեպ, մեր պայմանագիրը օգտակար կլինի նաեւ Ռուսաստանի հոկեյի համար: Ինձ մնում Է ափսոսալ միայն, որ ընդամենը երկու օր եմ Հայաստանում լինելու, բայց հույս ունեմ, որ նորից կայցելեմ ձեր հյուրընկալ երկիր: Ի վերջո, մենք երկար ժամանակ մի երկրում ենք ապրել:

Հարցազրույցը վարեց Զավեն Վարդանյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]