1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան» «Ֆուլբրայթ»-ով վերապատրաստվել ցանկացողների համար հանդիպում է նախաձեռնել

«Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան»  «Ֆուլբրայթ»-ով 
վերապատրաստվել ցանկացողների համար հանդիպում է  նախաձեռնել

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան» «Ֆուլբրայթ» ծրագրով ԱՄՆ-ում վերապատրաստվել ցանկացողների համար նախաձեռնում է «Ինչպե՞ս և ինչու՞ դիմել «Ֆուլբրայթ» ծրագիր» թեմայով հանդիպմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ակադեմիական համագործակցության եւ օժանդակության հայկական ասոցիացիայից, հոկտեմբերի 24-ին կայանալիք hանդիպումը կվարի «Ֆուլբրայթ» ծրագրի շրջանավարտ Ռուբեն Միրաքյանը: Հանդիպմանը կմասնակցեն ծրագրի այլ շրջանավարտներ:

Հանդիպմանը կարող են մասնակցել առնվազն գիտությունների թեկնածուի աստիճան ունեցող ՀՀ քաղաքացիներ, ովքեր ցանկանում են դիմել «Ֆուլդբրայթ» գիտահետազոտական կրթաթոշակային ծրագիր: Հանդիպմանը ներկա կգտնվեն նախկինում այս կրթաթոշակի շահառուները, ովքեր անմիջական շփման ընթացքում կպատասխանեն բոլոր հարցերին: Մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 20-ն է:

«Ֆուլբրայթ» ծրագրով դրամաշնորհներ են տրամադրվում գիտաշխատողներին ու մասնագետներին` հյուրընկալող հաստատություններում դասախոսելու ու հետազոտական աշխատանքներ իրականացնելու համար: Ծրագիրն ունի երկու բաղադրիչ: Ներկայում այն գործում է շուրջ 140 երկրներում: «Ֆուլբրայթ»-ի գիտական ծրագրի իրականացման հարցում ԱՄՆ կառավարությանն աջակցում է Գիտաշխատողների միջազգային փոխանակման խորհուրդը (CIES), որի կենտրոնակայանը գտնվում է երկրի մայրաքաղաք Վաշինգտոնում:

«Հայաստանի ԱՄն շրջանավարտների ասոցիացիան» հիմնադրվել է 2010 թվականի փետրվարի 6-ին։ Կառույցի առաքելությունն է համախմբել Հայաստանում ապրող ու ԱՄՆ-ում մասնագիտական վերապատրաստման կամ կրթական ծրագրերի մասնակցած քաղաքացիներին և օգտագործել ԱՄՆ-ում ձեռք բերված գիտելիքներն ու փորձն ի շահ Հայաստանի և ՀՀ քաղաքացիների մասնագիտական զարգացման` ստեղծելով գիտաշխատողների, գիտնականների, ուսանողների, պրոֆեսիոնալների, հետազոտողների արդյունավետ ցանցեր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]