Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ամստերդամի հնագույն կամուրջներից մեկն անվանվել է «Հայկական կամուրջ»

Ամստերդամի հնագույն կամուրջներից մեկն անվանվել է «Հայկական 
կամուրջ»

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամստերդամի հինավուրց կամուրջներից մեկը, որը 17-րդ դարում առևտրի տարանցիկ ճանապարահ է ծառայել Ջուղայի հայ վաճառականների համար, վերանվանվել է «Հայկական կամուրջ»: Ինչպես հաղորդում  է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Կռունկ» հայկական լրատվական ցանցը, կամուրջն անունը ստացել է Հոլանդիայի հայ համայնքի ակտիվիստներից վաթսունամյա Նիկոլայ Ռոմաշուկի տարիների աշխատանքի շնորհիվ:

Երկրար տարիներ Ամստերդամի համալսարանի հոլանդական ազգային արխիվներում ուսումնասիրելով Ջուղայի հայ վաճառականների պատմությունը` Ռոմաշուկը ևս մի քանի տարի աշխատել է Ամստերդամի քաղաքային իշխանությունների հետ կամուրջը հայ վաճառականների պատվին կոչելու համար:

Քաղաքապետարանի համաձայնությունը ստանալու համար նա հայ-հոլանդական պատմական կապերը վկայող մի քանի ապացույցներ է հայտնաբերել և ներկայացրել, որոնցից են հայ քահանաների և վաճառականների գերեզմանները Ամստերդամի սրտում գտնվող հին եկեղեցում, ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի հայազգի վետերանների ու խորհրդային միության հայ զինվորների գերեզմանները հոլանդական Լեուսդեն քաղաքում:

Ռոմաշուկի ընտանիքը Երուսաղեմից Նիդերլանդներ է տեղափոխել 1976 թվականին և բնակություն հաստատել հյուսիսային Ասսեն քաղաքում, և այդ ժամանակից սկսած նա դարձել է Հոլանդիայի հայ համայնքի ակտիվ անդամներից: Նրա ջանքերի շնորհիվ է կառուցվել Հոլանդիայի միակ` Հրանտ Դինքի անունը կրող հայկական գերեզմանատունը: Նրա նախաձեռնությամբ հրապարակվում է «Բարև Ձեզ» Հոլանդիայի հայկական միակ ամսագիրը:

Ռոմաշուկը նաև Հայկական հասարակական և մշակութային հիմնադրամի հիմնադիրն ու նախագահն է: Նրա օժանդակությամբ Հայաստանից Ասսեն է բերվել հսկա խաչքար, որից հետո յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին քաղաքի հայերը խաչքարի մոտ ոգեկոչում են 1915 թվականին թուրքերի կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանությունը: Քաղաքում բնակվում են 300-400 հայեր` հիմնականում Հայսատանից, Իրաքից, Իրանից և Թուրքիայից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]