1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Երեւանում միջուկային անվտանգության սեմինարին մասնակցում են ԱՄՆ-ի էներգետիկայի դեպարտամենտի պաշտոնյաներ

Երեւանում միջուկային անվտանգության սեմինարին մասնակցում են ԱՄՆ-ի 
էներգետիկայի դեպարտամենտի պաշտոնյաներ

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում տեղի ունեցավ «Արտակարգ իրավիճակներին արձագանքման միջազգային ռադիոլոգիական վարժանքների աջակցման ծրագիր եւ ռադիացիոն վնասների բժշկական կառավարում» թեմայով հնգօրյա սեմինարի բացման հանդիսավոր արարողությանը: Սեմինարին մասնակցելու եւ դասընթացներ անցկացնելու համար Հայաստան է ժամանել ԱՄՆ-ի էներգետիկայի դեպարտամենտի 11 բարձրաստիճան պաշտոնյաներից կազմված պատվիրակությունը:

ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը բացման խոսքում վստահություն հայտնեց, որ սեմինարը ոլորտի մասնագետներին հնարավորություն կտա բարելավել իրենց գիտելիքները եւ մասնագիտական հմտությունները: «Մեր համալսարանում բացված միջուկային անվտանգության վարժանքային տարածաշրջանային կենտրոնը վերջին տարիներին բազմաթիվ դասընթացներ է անցկացրել, ինչի արդյունքում որակյալ կադրեր ենք պատրաստել: Համոզված եմ, որ այս հերթական ծրագիրը նույնպես կպսակվի հաջողությամբ եւ  մեր մասնագետներին կօգնի իրենց հետագա գործունեության մեջ ճիշտ կողմոնորոշվելու հարցում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Ավետիսյանը՝ ընդգծելով, որ ՀՊՃՀ-ն միշտ պատրաստ է նմանատիպ համագործակցության:

ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը նշեց, որ Հայաստանն էներգետիկայի զարգացման եւ միջուկային անվտանգության բնագավառներում արդեն 20 տարի համագործակցում է ԱՄՆ-ի հետ եւ ակտիվորեն զարգացնում այդ համագործակցությունը: «Մենք միջուկային էներգիայի զարգացման համապատասխան ծրագիր ունենք, որտեղ առաջնային տեղ է զբաղեցնում համապատասխան կադրերի վերապատրաստումը: Այստեղ արդեն կարեւոր քայլեր ենք արել, իսկ այս սեմինարը դրան ուղղված հերթական քայլերից մեկն է»,- ասաց նա՝ հաջողություն մաղթելով սեմինարի մասնակիցներին:

ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի արտակարգ իրավիճակների արձագանքման վարչության ղեկավար Ջոզեֆ Քրոլը վստահություն հայտնեց, որ համատեղ սեմինարը կողմերին հնարավորություն կտա փորձի փոխանակություն կատարել եւ նոր բաներ սովորել: «Մեզ հետ հրաշալի փորձագետներ են, ովքեր պատրաստ են իրենց փորձով կիսվել եւ օգտակար խորհուրդներով բոլորի հետ: Հույս ունեմ, որ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում մենք լուրջ կհամագործակցենք՝ մենք ձեզանից ինչ-որ բան կսովորենք, դուք՝ մեզանից»,-ասաց նա՝ ընդգծելով, որ շատ է կարեւորում նման միջոցառումները եւ միշտ պատրաստ է համագործակցության:

«Արտակարգ իրավիճակներին արձագանքման միջազգային ռադիոլոգիական վարժանքների աջակցման ծրագիր եւ ռադիացիոն վնասների բժշկական կառավարում» խորագրով սեմինարը բաղկացած է երկու մասից՝ տեխնիկական միջոցների ցուցադրում եւ վարժանքներ, ռադիացիոն վնասների բժշկական կառավարում, որոնք կընթանան զուգահեռ: Օգոստոսի 26 - 30-ը անցկացվելիք սեմինարի դասախոսությունները կուղեկցվեն ժամանակակից տեխնիկայի սարքավորումների եւ տեխնոլոգիաների կիրառմամբ ռադիակտիվ աղբյուրների հայտնաբերման վարժանքներով: Ցուցադրումներն ու պրակտիկ ուսուցումը կիրականացվեն ՀՊՃՀ բակում: Սեմինարին մասնակցում են 10 նախարարությունների ներկայացուցիչներ, ՀՀ ոստիկանությունը, ՀԱԷԿ-ը, Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն եւ այլ կազմակերպություններ:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]