Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայկ Սահակյանցի Quantum jump մուլտֆիլմը նոր փառատոների մասնակցության հրավերներ է ստացել

Հայկ Սահակյանցի Quantum jump մուլտֆիլմը նոր փառատոների 
մասնակցության հրավերներ է ստացել

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշըն» ընկերության մուլտիպլիկատոր Հայկ Սահակյանցի կողմից նկարահանված Quantum jump ( Քվանտային թռիչք) կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը մի շարք փառատոներին մասնակցելու հրավեր է ստացել: Այժմ ֆիլմն արդեն հաջողությամբ հանդիսատեսի դատին է ներկայացվում ԱՊՀ տարածքում: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Սահականցը նշեց, որ  առաջիկայում հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտել այն նաեւ Հայաստանում:

«Փառատոնն արդեն մասնակցության հրավեր է ստացել 4 փառատոնից` Սոֆիայի «Գոլդեն Կուկեր», Սլովակիայի «Ֆեստ անսա», Կորեայի SIYFF եւ Էդինբուրգի կարճամետրաժ ֆիլմերի փառատոներից»,- տեղեկացրեց Սահակյանցը:

Նրա խոսքով` Quantum jump-ը կմասնակցի վերոնշյալ բոլոր փառատոներում: 7 րոպե տեւողությամբ այս մուլտֆիլմում առաջին անգամ նորովի են կիրառվել 3D տեխնիկայի ամբողջ հնարավորությունները:

Quantum jump-ը չունի տարիքային սահմանափակում, եւ կարող է գրավիչ լինել բոլորի համար: Այն մի ծիծաղելի պատմություն է Շաոլին վանքի երիտասարդ միաբանի մասին: Երիտասարդը, ավագ վարդապետների նման երազում է տիրապետել մեդիտացիայի բոլոր կանոններին եւ վեր խոյանալ: Սակայն նրան վստահել էին միայն հավաքարարի աշխատանքը: Մի օր նա գաղտնի մտնում է մի սենյակ, ընդունում ջրաշուշանի դիրք, կենտրոնանում եւ փորձում բարձրանալ վեր: Մի քանի անհաջող փորձից հետո մեծ աղմուկով ու դղրդյունով ամբողջ վանքը բարձրանում է օդ եւ կախվում կիրճից: Ֆիլմի սցենարի հեղինակն է Վարդան Զադոյանը, նկարիչը` Էռնեստ Մուրադյանը: Բյուջեն կազմել է մոտ 8 միլիոն դրամ: Quantum jump-ը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենրտրոնի աջակցությամբ: Ֆիլմի երաժշտական եւ ձայնային ձեւավորմանը աջակցել է ռուսաստանյան «Թունբոքս» ընկերությունը:

Quantum jump-ը կարող եք դիտել այստեղ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]