Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կենդանաբանական այգին ու «Բուկինիստ»-ը մանկական ստեղծագործության մրցույթ են հայտարարում

Կենդանաբանական այգին ու «Բուկինիստ»-ը մանկական ստեղծագործության 
մրցույթ  են հայտարարում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի կենդանաբանական այգին և «Բուկինիստ» գրախանութը հուլիսի 27-ին կրկին հրավիրում են «Հեքիաթի ժամի»: Կենդանաբանական այգում կբեմականացվեն ոչ միայն հեքիաթներ, այլև կանցկացվեն խաղեր, մանկական գրքերի ցուցահանդես-վաճառք,  փոքրիկների համար` կենդանիների մասին հեքիաթների և նկարազարդումների մրցույթ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Կենդանաբանական այգու մամուլի ծառայությունից, մրցույթին կարող են մասնակցել 7-14 տարեկան այն երեխաները, ովքեր սիրում են հեքիաթները ոչ միայն կարդալ, այլև գրել: Հեքիաթները պետք է լինեն ձեռագիր ու ընթեռնելի կամ տպագիր՝ Sylfaen տառատեսակով և 12 տառաչափով, նախընտրելի չափը՝ մինչև 2 էջ: Հեքիաթի վերջում պետք է գրել մասնակցի  անունը, ազգանունը, տարիքը, հասցեն և հեռախոսահամարը: Ցանկալի է կցել նաև հեքիաթի մասին ձեր իսկ նկարազարդումը: Աշխատանքները պետք է հանձնել մինչև սեպտեմբերի 10-ը «Բուկինիստ» գրախանութ՝ Մաշտոցի 20 կամ Երևանի կենդանաբանական այգի՝ Մյասնիկյան 20, ինչպես նաև կարող են ուղարկվել [email protected] կամ [email protected] էլ.հասցեներին: Հեքիաթները ստանալուց անմիջապես հետո դրանք կտեղադրվեն «Բուկինիստ» գրախանութի ֆեյսբուքյան էջում` www.facebook/bookinistofficial, որտեղ ընթերցողները կկարողանան ծանոթանալ և գնահատել դրանք: 

Մրցույթի ժյուրիի կողմից ընտրված 10 լավագույն աշխատանքները կտպագրվեն Երևանի կենդանաբական այգու « ԶՈՒ»  ամսագրում, իսկ հեղինակները կստանան նվեր` գրքեր «Բուկինիստ» գրախանութի կողմից, իսկ հաղթող ստեղծագործության հեղինակը կստանա հեծանիվ  Երևանի կենդանաբանական այգու կողմից:

Արդյունքները կամփոփվեն և կհրապարակվեն սեպտեմբերի 14-ին Կենդանաբանական այգում, որտեղ տեղի կունենա նվերների հանձնման արարողությունը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]