1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Դաջվածքը, փիրսինգը և ներարկումները հեպատիտ C-ի փոխանցման տարածված միջոց են

Դաջվածքը, փիրսինգը և ներարկումները հեպատիտ C-ի փոխանցման 
տարածված միջոց են

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հեպատիտի վաղ հայտնաբերման դեպքում այն բուժելի է. հեպատիտ A-ի և B-ի համար առկա են պատվաստանյութեր, իսկ հեպատիտ C-ի պատվաստանյութի ստեղծմանն ուղղված աշխատանքներն աշխարհում դեռևս շարունակվում են: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Արմենիա» բժշկական կենտրոնի գաստրոէնտերոլոգիայի բաժանմունքի լյարդաբան-գաստրոէնտերոլոգ Մանիկ Գեմիրյանը։ Նրա խոսքով՝ վիրուսային հեպատիտները աշխարհի բազմաթիվ երկրների առողջապահության գերակա խնդիրներից են: «Ներկայում Հայաստանում չկան վիճակագրական տվյալներ այն մասին թե հանրապետությունում որքան մարդ է տառապում Հեպատիտ C հիվանդությամբ: Միայն առանձին մասնագետների խոսքերից կարելի է ենթադրել, որ այս հիվանդությունը բավական տարածված է։ Հայաստանում առկա է hեպատիտ C-ի ռադիկալ բուժում։ Հեպատիտ վիրուսը երկար տարիներ կարող է չդրսևորվել։ Վիրուսին հատուկ են շուտ հոգնածությունը, հոդացավերը, մաշկային ցանը։ Դա լյարդի խրոնիկ բորբոքումն է, որն առաջանում է արյան միջոցով փոխանցվող վիրուսների հետևանքով։ Հեպատիտը կարող է առաջացնել լյարդի ցիրոզ և քաղցկեղ, որոնք մահացու են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Գեմիրյանը։ 

Լյարդաբան-գաստրոէնտերոլոգի խոսքով՝ հեպատիտը փոխանցվում է ներերակային թմրամիջոցների օգտագործման, դաջվածքի, փիրսինգի միջոցով, մաշկը կտրող և արյան հետ առընչվող ցանկացած գործիքից։ Վարակվելուց 30-50 օրվա ընթացում հայտնվում են արյան մեջ և հնարավոր է ախտորոշել։ 

Տարեկան աշխարհում արձանագրվում է վիրուսային հեպատիտ A-ի շուրջ 1,4 միլիոն դեպք: Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ` երկրագնդի բնակչության շրջանում հեպատիտ B-ի վիրուսակրությունը 2-7% է, որոնցից 240 միլիոնը հիվանդ են հեպատիտ B-ի քրոնիկ ձևերով: Յուրաքանչյուր տարի շուրջ 600 հազար մարդ մահանում է սուր կամ քրոնիկ հեպատիտ B-ի հետևանքներից: Քաղցկեղի առաջացման տեսանկյունից հեպատիտ B-ի վիրուսը գրավում է 2-րդ տեղը` ծխելուց հետո: Աշխարհի ազգաբնակչության 150 միլիոնից ավելին վարակված են հեպատիտ C-ով և տարեկան հայտնաբերվում է 3-4 միլիոն վարակի նոր դեպք: Յուրաքանչյուր տարի շուրջ 350 հազար մարդ մահանում է հեպատիտ B-ի հետևանքներից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]