Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ատոմ Էգոյանն ու Արսինե Խանջյանն այցելել են Երեւանի կենդանաբանական այգի տեսնելու իրենց խնամակալության տակ գտնվող մուֆլոնին

Ատոմ Էգոյանն ու Արսինե Խանջյանն այցելել են Երեւանի կենդանաբանական 
այգի տեսնելու իրենց խնամակալության տակ գտնվող մուֆլոնին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադահայ հայտնի կինոռեժիսոր Ատոմ Էգոյանն ու նրա կինը` դերասանուհի Արսինե Խանջյանը այցելել էին Երեւանի կենդանաբանական այգի: Այցի առիթն ամրագրվել էր դեռ երեք տարի առաջ, երբ Արսինե Խանջյանը ստանձնել էր Հայկական մուֆլոններից մեկի խնամակալությունը, քանի որ մայր մուֆլոնը հրաժարվել էր խնամել իր նոր ծնված ձագին, իսկ այգու աշխատակիցները հանձն էին առել ձագուկի հետագա խնամքը: Պատմությունն այնքան էր հուզել դերասանուհուն, որ նա առանց երկմտելու որոշել էր խնամակալել փոքրիկ մուֆլոնին: Մուֆլոնի անունն  ընտրել է Արսինե Խանջյանը, ով փաղաքշական ձևով նրան անվանում է Գանձիկ:

Դերասանուհին անչափ ուրախ էր, քանի որ փոքրիկ ու խնամքի կարիք ունեցող Գանձիկն  արդեն մեծացել է և փոքր վանդակների փոխարեն իր ցեղակիցների հետ ապրում է ոչ թե վանդակում, այլ ընդարձակ և հարմարավետ ազատավանդակում: Արսինեն  համեմատականներ է անցկացնում մուֆլոնի մեծանալու և իր որդու` Արշիլի հետ, ով ևս տարիների ընթացքում իր աչքի առաջ հասակ է առնում, մեծանում ու դառնում հասարակության լիիրավ անդամ:

Արսինե Խանջյանը խոստովանում է, որ տարիներ առաջ, երբ առաջին անգամ այցելել էր կենդանաբանական այգի, տպավորություններն ավելի քան տխուր էին: Անմխիթար կենդանիներ, նույնքան վատ պայմաններ, իսկ այսօր առաջընթացն ակնհայտ է: Ատոմ Էգոյանի համար մուֆլոնի խնամակալությունը ստանձնելը նաև համամարդկային արժեքներին մաս կազմելու ձգտում է: «Ինձ համար սա հրաշք է, որ մենք կարող ենք այսքան ջերմ լինել կենդանիների հանդեպ` մեծ  տեղ տալով նրանց մեր մշակույթում: Սա քաղաքակրթության նշան է ինձ համար, որ մենք այսպիսի հրաշալի կենդանաբանական այգի ունենք»,- նշել է Ատոմ Էգոյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երեւանի կենդանաբանական այգուց, Արսինե Խանջյանի և Ատոմ Էգոյանի հետ միասին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հյուրերի շարքում էր նաև Ալբերտ Վիդերշփիլը, ով արդեն երկրորդ տարին է, ինչ իր ընկերոջ հետ միասին համացանցով խնամակալում է բվերից մեկին` անվանելով նրան Տեվյե: Տեվյեի հետ հանդիպումն ուղեկցվել է նաև խնամակալության վկայականի հանձմամբ և թռչունի մասին հետաքրքիր տեղեկատվական թերթիկի տրամադրմամբ: Ալբերտ Վիդերշփիլը, ով Համբուրգի կինոփառատոնի տնօրենն է և հայերի մեծ բարեկամը,  քաջալերում է իր ընկերներին գալ Հայաստան և ականատես լինել Հայաստանի հարուստ բնությանն ու մշակութային արժեքներին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]