Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Աղվան Հովսեփյանի հայտարարությանը

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Աղվան Հովսեփյանի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից անցկացված իրավաբանների համահայկական երկրորդ խորհրդաժողովի ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի արած հայտարարությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական կայքում տեղ գտած հայտարարության մեջ նշվում է, որ թուրքական պետությունից պատմական հայկական տարածքները հետ վերադարձնելու մասին հայտարարությունն անընդունելի է: «Թուրքիայի հողերի նկատմամբ Հայաստանի հավակնությունները հակասում են այնպիսի միջազգային կազմակերպությունների սկզբունքներին, ինչպիսիք են ՄԱԿ-ը և ԵԱՀԿ-ն, որոնց անդամակցում է Հայաստանը: Պետք է հստակ հասկանալ, որ ոչ ոք չի կարող տարածքային պահանջ ունենալ Թուրքիայից»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:

Հուլիսի 5-ին ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացված «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովի ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը անվիճելի է համարել, որ Հայոց ցեղասպանության հետևանքների վերացումը կապված է փոխհատուցման հետ: Նա համոզված է, որ ցեղասպանության զոհերի ժառանգները պետք է նյութական փոխհատուցում ստանան, Հայ եկեղեցուն պետք է վերադարձվեն Թուրքիայի տարածքում հրաշքով կանգուն մնացած եկեղեցիները և եկեղեցապատկան հողերը, Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանա իր կորցրած տարածքները և այլն: Բայց այդ բոլոր պահանջները պետք է ունենան անթերի իրավական հիմնավորումներ:

«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հուզական-բարոյական հարթությունից պետք է անցում կատարել դեպի իրավական հարթություն: Այսինքն` այսօր ստեղծված տարածաշրջանային և միջազգային  բարդ իրավիճակում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերը անհնար է լուծել առանց գիտականորեն հիմնավորված իրավական փաստարկների: Թե Հայոց ցեղասպանության ճանաչումը և թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է ունենան անթերի միջազգային-իրավական ապահովում: Եվ այդ բարդ խնդիրը կոչված ենք իրագործելու մենք` հայ իրավաբաններս»,-շեշտել էր Հովսեփյանը:

ՀՀ սփյուռքի նախարարության և Իրավաբանների համահայկական խորհրդաժողովի կողմից կազմակերպված իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովն անցկացվեց հուլիսի 5-6-ը: Մասնակցեցին մոտ 100 անվանի իրավաբաններ Հայաստանից, Սփյուռքից և Արցախից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]