1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Երեւանի կենդանաբանական այգու արջերի համար նոր ազատավանդակ կկառուցվի

Երեւանի կենդանաբանական այգու արջերի համար նոր ազատավանդակ 
կկառուցվի

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի կենդանաբանական այգում շուրջ երկու տարի է, ինչ սկսվել է կենդանիների ազատավանդակների կառուցման և վերակառուցման գործընթացը: Որոշ կենդանիներ, ինչպես օրինակ բորենին և վարրիները նեղ, փոքր վանդակներից արդեն տեղափոխվել են ընդարձակ և իրենց կենսապայմաններին համապատասխան կառուցված նոր ազատավանդակներ: Այգու մյուս կենդանիների ազատավանդակների կառուցման աշխատանքները ընթացքի մեջ են: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երեւանի կենդանաբանական այգուց, նախատեսվում է ազատավանդակ կառուցել արջերի համար: Անդրկովկասյան գորշ արջերը (Ursus arctos syriacus) գտնվում են Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա ընկերության ուշադրության ներքո, քանի որ արդեն երկու տարի է, ինչ ընկերությունը ստանձնել է Անդրկովկասյան գորշ արջերի խնամակալությունը:

Ընկերությունը նաև իր ներդրումը կունենա Անդրկովկասյան գորշ արջերի համար կառուցվող ազատավանդակի կառուցման գործում: «Այս տարի արդեն միահամուռ ջանքերով մեծ ազատավանդակ ենք կառուցելու Անդրկովկասյան գորշ արջերի համար, որտեղ կբնակվեն նաև այն արջերը, որոնք այսօր, ցավոք, պահվում են տարբեր ռեստորաններում, մինչև անգամ առանձնատներում՝ միանգամայն անընդունելի և անհամապատասխան պայմաններում: Արջերն այն յուրահատուկ կենդանիներից են, որոնց ընտելացնելու դեպքում հնարավոր չէ այլևս հետ վերադարձնել վայրի բնություն, հետևաբար ավելի է մեծանում նրանց հանդեպ պատասխանատվությունը: Այս մեծ ազատավանդակը նպաստելու է, որ հենց այդ խնդիրն ունեցող կենդանիները տեղափոխվեն կենդանաբանական այգի և այսուհետ ապրեն բնականին մոտ պայմաններում»,-նշել է Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]