Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանի կենդանաբանական այգու ծառատեսակներն արդեն ունեն իրենց տեղեկատվական ցուցանակները

Երևանի կենդանաբանական այգու ծառատեսակներն արդեն ունեն իրենց 
տեղեկատվական ցուցանակները

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Կենդանաբանական այգու այցելուներն այսուհետ կարող են ծանոթանալ ոչ միայն այգու կենդանիներին, այլև տեղեկություններ ստանալ դրա տարածքում գտնվող ծառերի և բույսերի տեսակների, դրանց տարածվածության և կարևորության մասին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երեւանի կենդանաբանական այգուց, մի քանի տասնյակ տեսակի ծառերի մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ տեղեկատվական ցուցանակների միջոցով, որոնք տեղադրված են Երևանի կենդանաբանական այգու ծառերի դիմաց: Այստեղ աճում են, մասնավորապես, թեղի (Ulmus glabra), ուռենի սպիտակ (Salix Alba), սոսի արևելյան (Platanum orientalis), հացենի արևելյան` (Fraxinus excelsior) ծառատեսակներ:

Պրոֆեսոր Նորա Գաբրիելյանն, ով բուսաբանության ոլորտում շուրջ 60 տարվա աշխատանքային փորձ ունի, մասնագիտական խորհրդատվություն է ապահովում կենդանաբանական այգու բույսերի, տնկիների և այլ ծառատեսակների ընտրության հարցում:

2013 թվականի գարնանն ավելի քան 12 ծառատեսակ և շուրջ 150 թփեր ու ծաղիկներ են տնկվել այգու տարբեր հատվածներում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]