Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գերմանիան կասկածի տակ է դնում Ադրբեջանի կողմից հունական գազային DESFA ընկերությունը գնելու հեռանկարը

Գերմանիան կասկածի տակ է դնում  Ադրբեջանի կողմից հունական 
գազային DESFA ընկերությունը գնելու հեռանկարը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական մամուլը կասկածի տակ է դնում Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) կողմից Հունաստանի գազային DESFA ընկերության արժեթղթերի 2/3 մասը գնելու նպատակահարմարության հեռանկարը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է գերմանական Handelsblatt թերթը:

«SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլլաեւը շրջում է աշխարհով մեկ եւ իր ընկերության համար արժեթղթեր ձեռք բերում` դրանով ուժեղացնելով իր երկրի ազդեցությունը: Իսկ այժմ էլ ձեռքերը մեկնում է Եվրամիությանը: Երամիության անդամ Հունաստանը պետությանը պատկանող խոշոր գազային ընկերության սեփականաշնորհման շրջանակում ակցիաները վաճառում է Ադրբեջանին, որը ավտորիտար հեղինակություն ունի: Ադրբեջանի պետական էներգետիկական SOCAR ընկերությունը հավակնում է հունական գազային DESFA ընկերության 2/3 արժեթղթերի բաժնեմասին: Հունաստանը ծրագրում է «Գազպրոմ»-ի կողմից գնված DEPA ընկերությունների եւ DESFA-ի սեփականաշնորհումից վաստակել 1,3 մլրդ դոլար:

Հնարավոր է` առանց Ռուսաստանի մասնակցության գազատար խողովակի շինարարությունը, որով նախատեսված է գազի փոխադրումը Եվրամիության երկրներ, անհաջողությամբ պսակվի: Միեւնույն ժամանակ, Ադրբեջանում մարդու իրավունքների դրության շուրջ վեճերի պատճառով Հունաստանի հետ նշված պայմանգիրը հնարավոր է եւ չկնքվի», -գրում է թերթը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]