Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Գյումրին ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաքի տիտղոսը մեծ շուքով կստանձնի հունիսի 30-ին

Գյումրին ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաքի տիտղոսը մեծ շուքով կստանձնի հունիսի 30-ին

ԳՅՈՒՄՐԻ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Գյումրին՝ 2013թ. ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք»-ի հավաստագիրը Հայաստանի երկրորդ քաղաքին քաղաքին կհանձնվի ծրագրի պաշտոնական բացման օրը՝  հունիսի 30–ին: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը նշեց, որ կապված 3D անիմացիոն ծրագրի հետ, որը պատվիրված է երեւանյան մի ընկերության, միջոցառումների մեկնարկը կազդարարվի երեկոյան՝ ժամը 20:30-ին: Փոխքաղաքապետը ցանկացավ չներկայացնել այդ օրվա ծրագիրը`  գյումրեցիներին եւ հյուրերին անակնկալ մատուցելու համար, բայց վստահեցրեց, որ այդ օրը տոն կդառնա բոլորի համար:

Հաստատված  է ոչ միայն հունիսի 30-ի, այլ նաեւ այդ օրերի ընթացքում իրականացվող բոլոր ծրագրերը, նախապատարաստական բոլոր աշխատանքներն ընթացքի մեջ են: Ավելի քան վաթսուն տարաբնույթ միջոցառում կիրականացվի՝  «Հացի» եւ թատերական  փառատոներ, նկարչական ցուցադրություններ եւ այլն:

Ավելի քան 600 մլն դրամ նախահաշիվ ունեցող «Գյումրին՝ 2013 ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի ֆինանսավորումն կիրականացվի համաֆինանսավորման սկզբունքով՝ «ԱՊՀ միջպետական հումանիտար հիմնադրամ»-ի, ՀՀ կառավարության, ՀՀ  մշակույթի նախարարության եւ Գյումրու քաղաքապետարանի ֆինանսական միջոցներով: ՀՀ կառավարությունը հատկացրել է 193 մլն 400 հազար դրամ գումար: Այդ գումարից շուրջ 80 մլն-ը կծախսվի միջոցառման պաշտոնական բացման միջոցառման համար: Այդ օրը քաղաք այցելած հյուրերին ըստ պատշաճի դիմավորելու, օրվա միջոցառումները լավ կազմակերպելու համար եւս 17 մլն դրամ կհատկացնի Գյումրու քաղաքապետարանը:

Արդեն իսկ պատրաստ են միջոցառումների խորհրդանիշը, նախագծի եռալեզու կայքը, հուշանվերները: «Գյումրին՝ 2013 ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք» միջոցառումների շրջանակում նաեւ 5 հազար տպաքանակով լույս է տեսել «Գյումրի» պատկերազարդ գիրքը, որը կբաժանվի քաղաք այցելած հյուրերին:

Գյումրին՝  2013 թվականի ԱՊՀ  մշակութային մայրաքաղաք հռչակելու որոշումն ընդունվել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի կողմից: Գյումրու հետ 2013 թվականին ԱՊՀ  մշակութային  մայրաքաղաքներ են ճանաչվել նաեւ Բելառուսի Մագիլով եւ Ադրբեջանի Գաբալա քաղաքները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]