Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բրյուսովի եւ Սորբոնի համալսարանները կհամագործակցեն

Բրյուսովի եւ Սորբոնի համալսարանները կհամագործակցեն

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի եւ Փարիզի Սորբոնի համալսարանի միջեւ կնքվեց համագործակցության պայմանագիր: Փարիզի Ռենե Դեկարտի անվան բժշկական համալսարանի կենսաբանական գիտությունների դոկտոր Աիդա Գառնիկյանի խոսքով` պայմանագիրը հնարավորություն կտա համատեղ հետազոտական աշխատանքներ իրականացնել: «Այս պայմանագրի կնքումն ինքնանպատակ չէ. այն պահանջում է ջանասեր եւ լուրջ աշխատանք»,- ասաց նա:

ՀՀ արտգործնախարարության ֆրանկոֆոնիայի հարցերով խորհրդական Քրիստիան Տեր-Ստեփանյանը նշեց, որ պայմանագիրը գործիք կդառնա դասավանդման եւ գիտահետազոտական աշխատանքների ոլորտում: «Կազմակերպվելու են համատեղ կոնֆերանսներ եւ սեմինարներ: Այս պայմանագիրը երկու համալսարանների միջեւ կապերն ավելի է ամրապնդելու»,- ասաց նա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանը պայմանագիրը բավական պարտավորեցնող համարեց: «Մենք այն քիչ օջախներից ենք Հայաստանում, ում համար ֆրանսերենը, ֆրանսիական մշակույթն ու գրականությունը ամենասիրվածն ու հարգվածն են»,- ասաց նա:

Միջոցառման ընթացքում Փարիզի Ռենե Դեկարտի անվան բժշկական համալսարանի կենսաբանական գիտությունների դոկտոր Աիդա Գառնիկյանին հանձնվեց ԵՊԼՀ պատվավոր պրոֆեսորի կոչում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]