1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Այս տարի եւս կանցկացվի «Գրին քարտի» խաղարկություն

Այս տարի եւս կանցկացվի «Գրին քարտի» խաղարկություն

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ «Գրին քարտի» խաղարկության կամ բազմազանության արտոնագրերի ծրագրում որևէ փոփոխություն չի լինի, քանի դեռ այդ երկրի ներգաղթային օրենսդրության մեջ փոփոխություններ չեն կատարվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մամուլի հարցերով պատասխանատու Թագուհի Ջահուկյանը: «2013 և 2014 բյուջետային տարիների համար «Գրին քարտի» խաղարկության ծրագիրը կգործի սովորականի նման»,-ասաց Ջահուկյանն` ի պատասխան հարցի` Հայաստանը այս տարի նույնպես ընդգրկված կլինի՞ «Բազմազանության արտոնագիր» կոչվող վիճակախաղի ծրագրում:

Ներկայում Կոնգրեսում ներգաղթային օրինագծի շուրջ քննարկումներ են ընթանում, սակայն օրենք դեռ չի ընդունվել և չի վավերացվել նախագահի կողմից: Ներգաղթային օրենսդրության վերանայումը երկարատև գործընթաց է, որտեղ պետք է լսվեն բոլոր կարծիքներն ու բոլոր կողմերը: Գործընթաց այս ուղղությամբ կա, սակայն դեռ վաղաժամ է որևէ բան նախանշել «Գրին քարտի» խաղարկային ծրագրի հետագա ճակատագրի վերաբերյալ:

Գրին քարտի խաղարկության կամ բազմազանության արտոնագրերի ծրագիրը մեկնարկել է 1995թ., սակայն ԱՄՆ դեսպանության տրամադրության տակ մինչև 2003թ. ընկած ժամանակահատվածի վերաբերյալ վիճակագրական տվյալներ չկան, իսկ 2003-2012թթ. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կողմից այս ծրագրի ներքո տրամադրվել է ԱՄՆ ներգաղթի 7 հազար 057 արտոնագիր:

«Բազմազանության արտոնագրի» խաղարկության համար գրանցումը հիմնականում նախատեսվում է յուրաքանչյուր տարվա հոկտեմբեր-նոյեմբերին, հաջորդ տարի մայիսի 1-ից արդեն հնարավոր է դառնում ստուգել` արդյոք վիճակահանությանը մասնակից անձը շահել է այն: 2014 ֆինանսաբյուջետային տարվա համար նախատեսվում է շնորհել մշտական բնակության 50 հազար վիզա: Խաղարկությանը չեն կարող մասնակցել այն երկրները, որտեղից վերջին 5 տարիների ընթացքում ԱՄՆ ներգաղթողների թիվը գերազանցում է 50 հազարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]