Տնտեսություն

Արմավիրի ու Լոռու մարզերում կարկուտը կրկին վնասներ է հասցրել

1 րոպեի ընթերցում

Արմավիրի ու Լոռու մարզերում կարկուտը կրկին վնասներ է հասցրել

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության մի քանի բնակավայրերում կրկին կարկուտ է տեղացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքէջը, մայիսի 25-ին՝ ժամը 19.59-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ամասիա գյուղում կարկուտ է տեղում: Ամասիայի գյուղապետից տեղեկություն է ստացվել, որ գյուղում տեղացած կարկուտի պատճառած վնասների չափերը ճշտվում են:

Նույն օրն ավելի վաղ՝ ժամը 16.50-ին,տեղեկություն է ստացվել, որ ժամը 16.10-16.30-ը տեղացած կարկուտի հետևանքով վնասվել ենԼոռու մարզի Ագարակ, Ամրակից և Լեջան գյուղերիպտղատու այգիներն ու ցանքատարածքները: Դեպքի մասին տեղյակ է պահվել փոխմարզպետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում