Տարածաշրջանային

Իրանը Թուրքիային հրավիրել է մասնակցել Սիրիայի հարցով Թեհրանում անցկացվելիք նիստին

1 րոպեի ընթերցում

Իրանը Թուրքիային հրավիրել է մասնակցել   Սիրիայի հարցով Թեհրանում անցկացվելիք նիստին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը հրավեր է ուղարկել Թուրքիային, Քաթարին եւ Սաուդյան Արաբիային Սիրիայի գծով մայիսի 29-ին անցկացվելիք նիստին մասնակցելու համար: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով իրանական Mehr լրատվական գործակալությունը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Հուսեին Ամիր Աբդոլլահիյանը:

«Չնայած հակադիր դիրքորոշումներին, մենք հրավիրել ենք Թուրքիային, Քաթարին եւ Սաուդյան Արաբիային: Նրանց սեփական ընտրությունն է` ընդունել հրավերը, թե ոչ: Այդ նիստը կարող է ազդեցություն ունենալ եւ վերջ դնել դիմակայությանը Սիրիայում ու ազգային եկրխոսություն ստեղծել: Նիստին կմասնակցեն Ռուսաստանի եւ Չինաստանի բարձրաստիճան ներկայացուցիչներ», -նշել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում