Հասարակական

Տարոն Մարգարյանն ու Արմեն Աշոտյանն իրենց որդիների հետ մասնակցել են վերջին զանգի առիթով հրավիրված համերգին

1 րոպեի ընթերցում

Տարոն Մարգարյանն ու Արմեն Աշոտյանն իրենց որդիների հետ մասնակցել են վերջին զանգի առիթով հրավիրված համերգին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դպրոցական վերջին զանգի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ օրվա խորհրդին համահունչ, Ազատության հրապարակում մայիսի 24-ին կազմակերպվել էր տոնական համերգային ծրագիր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նույնպես այցելել են Ազատության հրապարակ՝ շրջանավարտներին դեպի մեծ կյանքի ճանապարհ բարի երթ մաղթելու: Քաղաքապետը և նախարարը իրենց որդիների հետ շրջել են մեծ տոնախմբության կենտրոնատեղիի վերածված հրապարակում, շնորհավորել շրջանավարտներին ու մաղթել նրանց խաղաղ ու երջանիկ ապագա և հետագա հաջողություններ կյանքում:

Տոնական համերգի շրջանակում շրջանավարտներին իրենց ելույթներով ողջունել են հայ էստրադայի սիրված արտիստներն ու երգիչ-երգչուհիները: Վերջին զանգի տոնական համերգային ծրագիրը շարունակվել է մինչ ուշ երեկո և ուղեկցվել տոնական շքեղ հրավառությամբ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում