Սպորտ

Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակից թիմերը Լոնդոնում սկսել են նախապատրաստական մարզումները

1 րոպեի ընթերցում

Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակից թիմերը Լոնդոնում  սկսել են նախապատրաստական մարզումները

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակից թիմերն արդեն ժամանել են Լոնդոն, որտեղ կվիճարկեն Եվրոպայի ակումբային չեմպիոնի տիտղոսը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, գերմանական «Բորուսիա»-ն եւ «Բավարիա»-ն Լոնդոնում սկսել են նախապատրաստական մարզումները:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը կկայանա մայիսի 25-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում: Կիսաեզրափակիչ փուլում «Բավարիա»-ն պայքարից դուրս թողեց կատալոնական «Բարսելոնա»-ին, իսկ «Դորտմունդի Բորուսիա»-ն՝ «Մադրիդի Ռեալ»-ին: Գերմանական եզրափակիչը կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում