Վիտասին մինչեւ 10 տարվա ազատազրկում է սպառնում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն քրեականնորգործ է հարուցել հայտնի երգիչ Վիտալի Գրաչեւի՝ Վիտասի դեմ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ria Novosti-ն, երգիչը մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:
Այս հոդվածով սահմանված առավելագույն պատիժը 10 տարվա ազատազրկումն է:
Մայիսի 10-ին երգչի մասնակցությամբ Մոսկվայում ավտոճանապարհային պատահար էր գրանցվել: Երգիչն իր մեքենայով հարվածել էր հեծանվորդուհուն: Մայիսի 21-ին ոստիկանությունն արդեն Վիտասի դեմ քրեական գործ էր հարուցել «Սպանության սպառնալիքի կամ առողջությանը ծանր վնաս հասցնելու» հոդվածով:
Կարդացեք հոդվածը` Русский