Տարածաշրջանային

Սահակաշվիլին Աստված չԷ, եւ նրան Էլ կարելի Է հարցաքննել. Իվանիշվիլի

1 րոպեի ընթերցում

Սահակաշվիլին Աստված չԷ, եւ նրան Էլ կարելի Է հարցաքննել. Իվանիշվիլի

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին մայիսի 24-ին հայտարարել Է, որ կառավարության նախկին ղեկավար, Միասնական ազգային շարժման գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլիի ձերբակալումից հետո մեծ Է այն բանի հավանականությունը, որ դատախազություը հարցեր ունենա տալու նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

«Նախագահն Աստված չԷ եւ ոչ Էլ ստրկատեր, նա ժողովրդավարական երկրի նախագահ Է եւ օրենքի առաջ պատասխանատու Է ճիշտ այնպես, ինչպես եւ մյուս քաղաքացիները: Ուստի, եթե դատախազությունում հարցեր ծագեն, շատ մեծ Է այն բանի հավանականությունը, որ նրան նույնպես հարցեր կտրվեն»,- լրագրողներին հայտարարել Է Իվանիշվիլին Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կազմի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումից հետո:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում