Ճապոնիայում կայացած աճուրդում երկու սեխը վաճառվել Է գրեթե 16 հազար դոլարով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի ամենահյուսիսային կղզու՝ Հոկայդոյի վարչական կենտրոնում՝ Սապպորոյում, մայիսի 24-ին կայացած աճուրդում 1,6 միլիոն իենով (շուրջ 16 հազար դոլարով) վաճառվել Է «յուբարի» սորտի երկու սեխ, որը մեծ հռչակ Է վայելում երկրում: Դա 600 հազար իենով (գրեթե 6 հազար դոլարով) թանկ Է, քան անցյալ տարի: Այս մասին հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
Սեխերը գնել Է Սապպորոյի մրգեր վաճառող մի ընկերություն, որը մտադիր Է դրանք նվիրել տեղական տարրական դպրոցին: Դրանք այնտեղ ենթադրվում Է օգտագործել ցածր դասարանցիների՝ սնվելու մշակույթի եւ պատմության ուսուցման պարապմունքների ժամանակ:
Նոր բերքի հասած «յուբարիների» հավաքման սեզոնն սկսվել Է մայիսի 23-ին: Նարնջագույն նրբին միջուկով այդ սեխերն ընտիր ուտելիք են համարվում Ճապոնիայում եւ Հեռավոր Արեւելքի հարակից երկրներում: