Արցախ

Բակո Սահակյանն ու Վիգեն Չալդրանյանը քննարկել են Արցախում կինոարվեստի զարգացմանն առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

Բակո Սահակյանն ու Վիգեն Չալդրանյանը քննարկել են Արցախում կինոարվեստի զարգացմանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 23-ին ընդունել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ճանաչված ռեժիսոր Վիգեն Չալդրանյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, hանդիպմանը, որին մասնակցել են Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, քննարկվել են Արցախում մշակույթի, մասնավորապես, կինոարվեստի զարգացմանն առնչվող հարցեր:

Երկուստեք նշվել է, որ այս ոլորտի զարգացման համար անհրաժեշտ է լուրջ նախապատրաստական աշխատանքներ տանել երիտասարդության շրջանում՝ հնարավորություններ ստեղծելով, որպեսզի նրանք կարողանան մասնագիտական որակավորում ստանալ Հայաստանում եւ այլ երկրներում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում