Միջազգային

Չինաստանն այս տարի մետրոյի նոր գծերի կառուցման վրա կծախսի ավելի քան 35 մլրդ դոլար

1 րոպեի ընթերցում

Չինաստանն այս տարի մետրոյի նոր գծերի կառուցման վրա կծախսի ավելի քան 35 մլրդ դոլար

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարում Չինաստանում մետրոպոլիտենի նոր գծերի կառուցման վրա կծախսվի 220 մլրդ յուան (35,8 մլրդ ԱՄՆ-ի դոլար): Այդ մասին ասված Է ՉԺՀ-ի զարգացման եւ բարեփոխումների պետական կոմիտեի հայտարարության մեջ, որը մայիսի 24-ին հրապարակել Է «Սինհուա» գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հաղորդվում Է, որ 2013 թվականին ՉԺՀ-ում կկառուցվի մետրոյի 290 կիլոմետր նոր գծեր 2012 թվականի 337 կիլոմետրի համեմատությամբ:

2012 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ մայրցամաքային Չինաստանում շահագործվում Էր մետրոյի 59 գիծ՝ 1746 կիլոմետր ընդհանուր երկարությամբ: Այժմ շինարարություն Է ընթանում կենտրոնական ենթակայության չորս քաղաքներում՝ Պեկինում, Շանհայում, Տյանցզինում եւ Չունցինում, ինչպես նաեւ Շենչժենում, Սյամեում, Նինբոյում, Ցինդաոյում, Սուչժոուում, Դունգուանում, Ուսիում եւ Չանչժոուում:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել Է, մինչեւ 2020 թվականը Չինաստանը մետրոյի շինարարության մեջ կներդնի 1,5 տրլն յուան (241 մլրդ դոլար):

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում