Կարիճը խայթել է 51-ամյա գյումրեցուն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մայիսի 23-ին` ժամը 18.00-ին, տեղեկատվություն է ստացվել, որՇիրակի մարզի Գյումրի քաղաքի գերեզմանատանը կարիճը խայթել է Պռոշյան փողոցի թիվ 14 տան բնակիչ` 1962թ. ծնված Վաչագան Խաչատրյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Վաչագան Խաչատրյանը տեղափոխվել է Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն և, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել: