Քաղաքականություն

ՀՀ արտգործնախարարին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱՄԷ նորանշանակ դեսպանը

2 րոպեի ընթերցում

ՀՀ արտգործնախարարին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱՄԷ նորանշանակ դեսպանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Միացյալ արաբական էմիրությունների նորանշանակ դեսպան Սայիֆ Մոհամմեդ Ալ Զաաբիին (նստավայրը՝ Թեհրան)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, մայիսի 23-ին կայացած հանդիպմանը շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ` նախարար Նալբանդյանը հույս է հայտնել, որ դեսպանը իր կարևոր ներդրումը կունենա Հայաստանի և ԱՄԷ-ի միջև համագործակցության հետագա զարգացման գործում: Նախարար Նալբանդյանը նաև հավելել է, որ Հայաստանը բարձր է գնահատում երկու երկրների և ժողովուրդների միջև ձևավորված հարաբերությունները և պատրաստակամություն է հայտնել աջակցել դեսպանին դրանց առավել ամրապնդման և ընդլայնմանն ուղղված նրա առաքելության մեջ։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Ալ Զաաբիին նշել է, որ Արաբական միացյալ էմիրությունները կարևորում է հարաբերությունների զարգացումը Հայաստանի հետ և վստահեցրել, որ ջանքեր չի խնայի այդ ուղղությամբ:

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Ալ Զաաբիին քննարկել են քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման նպատակով իրականացվելիք քայլերը։

Զրուցակիցներն արձանագրել են, որ հայ-էմիրաթյան առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման բնագավառում մեծ ներուժ կա, որի օգտագործման համար հարկավոր են երկուստեք գործուն քայլեր։ Այս համատեքեստում նշվել է հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի ձևավորման կարևորությունը։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Երևանում Էմիրությունների դեսպանության բացման անհրաժեշտությանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում