Կարծիքներ

Իշխանական և ընդդիմադիր քաղաքական գործիչները տարբեր հայացքներ ունեն Կառավարության նոր ծրագրի նկատմամբ

3 րոպեի ընթերցում

Իշխանական և ընդդիմադիր քաղաքական գործիչները տարբեր հայացքներ ունեն Կառավարության նոր ծրագրի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության նոր ծրագիրը կլինի հաջողված, եթե երկու-երեք տարի անց իրականացած լինեն ծրագրի կետերից մի քանիսը։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հանրապետական կուսակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը՝ նշելով, որ ինքն անձամբ իրագործելի է համարումայդ ծրագիրը։

«Կառավարություն նոր ծրագիրը հաջողված է։ Դրա արդյունքները կերևան երկու-երեք տարի անց։ Իսկ ծրագրի չիրականացման դեպքում պետք է մեղադրել միայն ծրագիրն իրականացնողներին, ոչ թե կազմողներին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Աճեմյանը։

Չհամաձայնելով նրա դիտարկումներին՝ Ազատ դեմոկրատներ կուսակցության անդամ Անուշ Սեդրակյանը նշեց, որ կառավարության ծրագիրը հաջողված կլիներ, եթե կառավարությունը հրապարակեր ստվերային գործընթացների մասնակիցների անունները։ «Ստվերային գործընթացի հանրայնացումը միայն կարող է վերացնել քաղաքական և տնտեսական դաշտում կոռուպցիան։ Նոր ծրագիր ներկայացնելիս կառավարությունը պետք է պարզաբանի, թե ինչու ձախողվեց նախորդը»,-ասաց Սեդրակյանը։ Նրա խոսքով՝ կառավարության ծրագիրը փոքր-ինչ ամբիցիոզ է, սակայն նա ցանկանում է հավատալ, որ նույնիսկ այդ դեպքում ծրագիրը կհաջողվի։

Խոսելով գազի գնի բարձրացման մասին՝ Կարինե աճեմյանը նշեց, որ այդ խնդիրը չի կարելի դարձնել իշխանությանը մեղադրելու լծակ, քանի որ իշխանությունը փորձում է բանակցել՝ մեղմելու գնի բարձրացումը։ Իսկ Անուշ Սեդրակյանը կարծում է, որ Հայաստանում բոլոր գնաճերն էլ արհեստական են։ «Մենք խոսում ենք տարբեր աճերի ու զարգացումների մասին, սակայն տեսնում ենք օր օրի աղքատացող բնակչություն»,-նշեց նա։

Հայաստանի Կառավարության նոր ծրագրում պահպանվել են նախորդի գերակայությունները: Հիմնական հինգուղղություններն են «Անվտանգ և ապահով Հայաստան», «Աշխատանքին համապատասխան արդարացի վարձատրություն ապահովող աշխատատեղերի ստեղծում», «Ազատ և արդար Հայաստան», «Մարդկային կապիտալ» և «Ինտիտուցիոնալ զարգացում»: Կառավարության նոր ծրագրով նախատեսվում է սոցիալական խնդիրների համապարփակ լուծում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում