Տնտեսություն

Պլանշետն ու նոթբուքը հայաստանյան շուկայից դուրս են մղում սովորական համակարգիչները

2 րոպեի ընթերցում

Պլանշետն ու նոթբուքը հայաստանյան շուկայից դուրս են մղում սովորական համակարգիչները

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում 2013-ի առաջին եռամսյակում ներմուծված նոթբուքների ու պլանշետների քանակն գրեթե 7 անգամ գերազանցել է սովորական համակարգիչների թվին: Ի պատասխան «Արմենպրես»-ի հարցմանը՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից տեղեկացրին, որ 2013-ից առաջին եռամսյակում Հայաստան է ներմուծվել 9 հազար 366 նոթբուք ու պլանշետ, իսկ սովորական համակարգիչների թիվը եղել է1257: Հատկանշական է, որ նախորդ տարի Հայաստան ներմուծված պլանշետների ու նոթբուքերի քանակն ավելի քան երեք անգամ գերազանցել է սովորական համակարգիչների թվին: Նկատելի է, որ հայաստանյան շուկայում նոթբուքներն ու պլանշետներն աստիճանաբարդուրս են մղում սովորական համակարգիչները: ՊԵԿ տվյալներով՝ 2012-ին Հայաստան է ներմուծվել 10 հազար 43 նոթբուք և պլանշետ` 2 հազար 981 սովորական համակարգիչների դիմաց:

«LED Computers» ընկերության կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յավրումյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ 2012-ի ամռանից նոթբուքների վաճառքի ծավալները սկսել են գերազանցել սովորական համակարգիչների վաճառքի ծավալներին: «Նոթբուքներն ավելի շատ են վաճառվում, իսկ պլանշետների վաճառքը դեռ այնքան էլ մեծ ծավալների չէ»,- ասաց Յավրումյանը:

«Fine» համակարգչային ընկերության տվյալներով`իրենց մոտ նոթբուքների վաճառքի ծավալներն արդեն շուրջ երկու տարի գերազանցում են սովորական համակարգիչների վաճառքին:

2012-ին ՀՀ ներմուծման ընդհանուր ծավալները կազմել են 4 միլիարդ 284 միլիոն 926 հազար դոլար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում