ՀՀ հանդբոլի կանանց հավաքականի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրաժարական է տվել հանդբոլի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Աստղիկ Գյուրջինյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ հանդբոլի ֆեդերացիայից, Ավստրիայի Թուլն քաղաքում մինչև 19 տարեկան հանդբոլիստուհիների Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում 5-րդ խմբում ընդգրված Հայաստանի հավաքականն անհաջող մրցելույթներ ունեցավ: Այդ իսկ պատճառով Աստղիկ Գյուրջինյանը հրաժարվել է աղգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից: