Ազգային ժողովի հերթական քառօրյան մեկնարկեց. ներկա է նաեւ Գագիկ Ծառուկյանը.ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկեցին մայիսի 20-23-ի քառօրյա նիստերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ազգային ժողովի մայիսի 20-ի նիստին ներկա է նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:Նիստին գրանցվեց 111 պատգամավոր: Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 11 հարց:Մայիսի 20-23-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 60 հարց, միջազգային 9 պայմանագիր:
Հինգերորդ գումարման ԱԺ երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ մայիսի 20-23-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը հաստատվեցին մայիսի 20-ի նիստում:
20.05.2013