Խճանկար

Պրահայի մետրոպոլիտենը «սիրո գնացք» Է գործարկելու միայնակ սրտերի համար

2 րոպեի ընթերցում

Պրահայի մետրոպոլիտենը «սիրո գնացք» Է գործարկելու միայնակ սրտերի համար

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի մայրաքաղաքի մետրոպոլիտենը այսպես կոչված «սիրո գնացք» Է գործարկելու Պրահայի այն բնակիչների եւ հյուրերի համար, ովքեր ցանկանում են ծանոթություն հաստատել եւ իրենց կյանքի ընկեր գտնել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 18-ին հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով կազմակերպության մամուլի քարտուղարին:

«Մետրոյում դուք կարող եք կարդալ կամ սովորել, ուրեմն ինչո՞ւ չփորձեք նաեւ զույգ գտնել ձեզ համար: Մենք ցանկանում ենք ավելի հաճելի դարձնել քաղաքի բնակիչների կյանքը: Այսօր մարդիկ ծանոթություն հաստատելու ժամանակ չունեն, ինչպես դա ընդունված Էր նախկինում»,- գործակալությունը մեջբերում Է Ropid տրանսպորտային ընկերության ներկայացուցիչ Ֆիլիպ Դրապալի խոսքը:

Ծրագրվում Է, որ մի քանի գնացքների շարժակազմում կներառվեն ծանոթությունների համար նախատեսված վագոններ: Դրանք մյուսներից կտարբերվեն հատուկ գունավորմամբ, հարդարանքով եւ նշումով: Մտահղացման հեղինակներն ակնկալում են, որ այդ գնացքների վագոններում մարդիկ ավելի մեծ պատրաստակամությամբ կհաստատեն նոր ծանոթություններ, որոնք ավելի ուշ կարող են վերաճել մշտական հարաբերությունների:

Սպասվում Է, որ առաջին «սիրո գնացքը» գիծ դուրս կգա ընթացիկ տարվա վերջին: Ներկայում նախագծի հեղինակները շարունակում են քննարկել, թե շարժակազմի վագոններից որը կհատկացվի ծանոթությունների համար եւ ինչով այն կառանձնանա:

Դրա հետ մեկտեղ նախաձեռնությունն արդեն ունի իր ընդդիմախոսները, ովքեր մտահոգված են, որ մարդիկ կարող են այդ վագոն մտնել սխալմամբ եւ հայտնվել անհարմար վիճակում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում