1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Իշխանություններն ամեն ինչ անելու են ընտրախախտումները բացառելու համար. ՀՀ վարչապետ

Իշխանություններն ամեն ինչ անելու են ընտրախախտումները բացառելու 
համար. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում արձանագրված ցանկացած օրինազանցություն, օրինախախտում անպատիժ չի մնա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այդ մասին լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով տիկնոջ, դստեր և թոռնուհու հետ Երևանի ավագանու ընտրություններին եկել էր քվեարկելու մայրաքաղաքի 10/21 ընտրատեղամասում:

«Ընտրություններն ընթանում են խաղաղ, անհանգստանալու որևէ պատճառ չկա: Բոլոր ահազանգերն արձանագրվում են: Եվ իրավապահ մարմինները, և լրագորղներն անհապաղ մեկնում են դրանց հետքերով: Մեր բոլոր աշխատակիցները նույնպես ունեն տեսախցիկներ, և բոլոր դեպքերն անպայման տեսագրվելու են ու հանրությունը նույնպես հնարավորություն է ունենալու ծանոթանալ, արդյոք այդ ահազանգերը համապատասխանում են իրականությանը, թե` ոչ»,- ասաց կառավարության ղեկավարը:

Նա հերքեց լուրերը, թե Հանրապետական կուսակցությունն ընտրակաշառք է բաժանում՝ ավելացնելով, որ դա հերհյուրանք է: Վարչապետը հավաստիացրեց, որ իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի օրինախախտումներ չլինեն:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ իր ընտանիքում այսօր տոնական տրամադրություն է, օրը սկսվել է, երբ առավոտյան ութին վարչապետի որդին արթանացրել է իրեն: Տիգրան Սարգսյանը մաղթեց, որ բոլոր հայկական ընտանիքներում մշտապես լինի սիրո մթնոլորտ, որպեսզի երեխաները միշտ իրենց ծնողներին ուրախություն պատճառեն: «Ընտրություններն էլ տոնական տրամադրության համար լավ հիմք են ստեղծում, որովհետև արդար, թափանցիկ ընտրությունները ստեղծելու են այն հիմքերը, որ մեր քաղաքը կայուն կերպով զարգանա»,- նկատեց վարչապետը:

Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ ընտրությունների ընթացքին հետևելու է իր աշխատավայրում և ՀՀԿ-ի ընտրական շտաբում:

Երևանի ավագանու ընտրություններում դիտորդական առաքելություն կիրականացնի տեղական 26 և միջազգային 1 կազմակերպություն: Երևան քաղաքում ընտրության իրավունք ունի 816 475 քաղաքացի, որից շուրջ 3000-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող և ընտրելու իրավունք ունեցող անձիք են:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]