Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Հայ աշակերտները տորթ կտրող, կամուրջ անցնող, մուկ որսացող ռոբոտներ են պատրաստել

Հայ աշակերտները տորթ կտրող, կամուրջ անցնող, մուկ որսացող ռոբոտներ են 
պատրաստել

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻԱԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռոբոտների օրվա» կապակցությամբ մայիսի 3-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի բակում տորթ կտրող, կամուրջ անցնող, մուկ որսացող ռոբոտներ ցուցադրվեցին: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը ընդգծեց բոլոր դպրոցներում ռոբոտաշինության խմբակների անհրաժեշտությունը: «Ռոբոտաշինության բնագավառում ակտիվություն կա: Ուզում ենք հանրությանը ներկայացնել, որպեսզի հանրությունն էլ իմանա եւ ներգրավվի այս ամենի մեջ: Այսօր շատ հետաքրքիր եւ լուրջ լուծումներ են ստացել երեխաները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա:

Միջոցառման ընթացքում «Այբ» ավագ դպրոցի ռոբոտատեխնիկայի խմբակի սաները, ովքեր ԱՄՆ-ում կայացած ռոբոտների մրցույթին արժանացել էին հատուկ մրցանակի, ներկայացրեցին հրշեջ ռոբոտ, ինչպես նաեւ ական փնտրող ռոբոտ: «Նաիրի» կրթական կոնսորցիումը ցուցադրեց եռաչափ տպիչ եւ խառատային հաստոց: «Սայմոտեկ» ընկերությունն էլ ցուցադրեց «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ ստեղծված ուսումնական ռոբոտի կոմպլեկտը, որը փորձնական ծրագրի շրջանակներում կհատկացվի Հայաստանի 50 հայանքների` ռոբոտաշինության խմբակներ ստեղծելու նպատակով:

Միջոցառմանը հայտարարվեցին նաեւ մի շարք մրցույթների գրանցումներ: Այս տարի առաջին անգամ նախատեսվում է իրականացնել «Ռոբոտներն առօրյայում» գաղափարների մրցույթը, որի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում ոլորտի կազմակերպությունների ստեղծմանը: Լավագույն 5-8 գաղափարներին կտրամադրվեն մասեր իրենց նախագծերը իրականություն դարձնելու եւ ռոբոտներ հավաքելու համար:

Ցուցադրությունը կազմակերպվել էր 2008թ-ից անցկացվող «ԱրմՌոբոտիքս» ծրագրի շրջանակներում: «ԱրմՌոբոտիքս»-ի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, գլխավոր հովանավորը «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը, իսկ տեխնիկական հովանավորն է «Արթին Վարուժան» ընկերությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]