Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Երուսաղեմի Հայոց պատրիարքը կոչ է արել Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Երուսաղեմի Հայոց պատրիարքը կոչ է արել Իսրայելին ճանաչել Հայոց 
ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը հստակ ուղերձ է հղել Իսրայելի իշխանություններին` կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հայոց պատրիարքը նշել է, որ չի կարողանում հասկանալ, թե ինչու է Իսրայելը շարունակում հրաժարվել 1,5 միլիոն հայերի կոտորածը թուրքերի կողմից Ցեղասպանություն կոչելուց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով The Jerusalem Post օրաթերթի անգլալեզու կայքը, Հայոց պատրիարք Մանուկյանը գրել է. «98 տարվա ընթացքում այսքան ջանք է ներդրվել ստիպելու թուրքերին ընդունել իրենց իրագործած ցեղասպանությունը, այնինչ` նրանք շարունակում են ժխտել: Եթե Միացյալ Նահանգները ճանաչել է կոտորածները, ապա Իսրայելը պետք է նույնն անի»:

Պատրիարքի նամակն ընթերցվել է Հրեական համալսարանում` Հայագիտական ​​ծրագրի հիմնադիր, պրոֆեսոր Մայքլ Սթոունի կազմակերպած և Հայոց ցեղասպանությանը նվիրված ամենամյա գիտաժողովի և ոգեկոչման արարողության ժամանակ: Իր ելույթում պրոֆեսոր Սթոունն ընդգծել է, որ Հայոց ցեղասպանություն նշանակում է ոչ միայն մարդկային սպանդ կամ որևէ ազգի զգալի հատվածի բնաջնջում, այլև մշակույթի, լեզվի, երաժշտության եւ ժողովրդական սովորությունների բնաջնջում:

Իսրայելում ՀՀ պատվո հյուպատոս Ցոլակ Մոմջյանը դատապարտել է Իսրայելի Քնեսեթում կառավարության ներկայացուցիչ, նախարարի տեղակալ Օֆիր Ակունիսի այն հայտարարությանը, թե «Իսրայելը երբեք չի ժխտել կոտորածները, սակայն այն ցեղասպանություն որակելու որոշումը պետք է կայացվի բաց բանավեճի արդյունքում»:  

Համալսարանում կայացած միջոցառման հիմնական բանախոսներից էր Քնեսեթի նախկին անդամ Յաիր Ցաբանը, ով իսրայելցի առաջին օրենսդիրն էր, որ հանձն առավ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Իր ելույթում Ցաբանը վերհիշել է Բենիամին Նեթանյահուի խոսքերը` ԱԳ փոխնախարար եղած ժամանակ: «Կան բաներ, որ վեր են քաղաքականությունից և դիվանագիտությունից, Հայոց ցեղասպանությունը դրանցից է: Ոչ քաղաքականությունը և ոչ էլ դիվանագիտությունը չպետք է արգելք հանդիսանան մեզ համար բացահայտելու զոհերին»,- նշել էր Նեթանյահուն: «Ցավոք սրտի, որպես վարչապետ նա հակված չէ ընդունելու Հայոց ցեղասպանությունը»,- հավելել է նախկին օրենսդիրը: 

Ցաբանը նաև իր բողոքն է հայտնել, թե որքան արագ է Իսրայելը մոռացել հրեաների օգնության աղերսանքը և մերժումը, որ ստացել են, քանի որ նրանց օգնելը չի բխել մյուս ազգերի շահերից: Ըստ նրա` Իսրայելն այդքան զգայուն լինելով Հոլոքոստի ժխտման, ռասիզմի եւ նեոնացիզմի բոլոր դրսևորումերի նկատմամբ, այնուամենայիվ, չի կարողանում ճանաչել Հայոց ցեղասպանությունը` իր քաղաքական ու դիվանագիտական ​​շահերը չվնասելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]