Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Էդվարդ Միրզոյանի հիշատակին նվիրված «Ազգային Պատկերասրահ» փառատոնը կմեկնարկի ապրիլի 28-ին

Էդվարդ Միրզոյանի հիշատակին նվիրված «Ազգային Պատկերասրահ» 
փառատոնը կմեկնարկի ապրիլի 28-ին

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազգային Պատկերասրահ» միջազգային երաժշտական իններորդ փառատոնը կմեկնարկի ապրիլի 28-ին Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ապրիլի 26-ին հրավիրված ասուլիսում փառատոնի հիմնադիր, «Արվեստների Պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը նշեց, որ փառատոնն այս տարի նվիրվում է ականավոր երաժիշտ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, փառատոնի գեղարվեստական խորհրդի նախկին նախագահ Էդվարդ Միրզոյանի հիշատակին:

«Այս փառատոնը հիմնադիրներիս համար կարեւոր փառատոն է, առաջին անգամ մենք  կներկայացնենք փառատոնը առանց գեղարվեստական խորհրդի նախագահ Էդվարդ Միրզոյանի: Մենք այն երջանիկներից ենք, որ ստեղծագործական եւ մարդկային առումով շփվել ենք Միրզոյանի հետ»,- ասաց Շահինյանը:

Կազմակերպիչները խոստանում են, որ փառատոնը կլինի հետաքրքիր, բազմաոճ եւ պրեմիերաներով լի:

«Լավ երաժիշտներ են կողքիս, եւ ես շատ հանգիտ եմ մոտենում գործին: Միշտ ուրախությամբ եմ համաձայնում մասնակել փառատոնին, որովհետեւ փառատոնի կազմակերպիչները շատ բարձր` եվրոպական մոտեցմամբ են վերաբերվում գործին»,- ասաց  փառատոնի հանդիսավոր բացման համերգի մասնակից երաժիշտ, մեցցո-սոպրանո Ջուլիետ Գալստյանը:

Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը եւս իր ուրախությունը հայտնեց փառատոնին մասնակցելու հետ կապված, եւ հատկապես բացման համերգին: «Արդեն մեկ անգամ հանդես եմ եկել փառատոնում որպես դաշնակահար, այս անգամ հանդես եմ գալու որպես դիրիժոր»,- նշեց նա: Վահան Մարտիրոսյանի խոսքով` փառատոնը կարողանում է հայրենիքում միավորել հայ երաժիտներին, ովքեր ապրում եւ ստեղծագործում են աշխարհի տարբեր անկյուններում: 

«Ազգային Պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնի նպատակն է հանրահայտ, ինչպես նաեւ Հայաստանում ճանաչում չունեցող հայ եւ օտարազգի տաղանդաշատ երաժիշտ-կատարողների, ստեղծագործական կոլեկտիվների կատարմամբ հայ եւ համաշխարհային դասական երաժշտարվեստի նմուշները ներկայացնել արվեստասեր հանրությանը:

Փառատոնին այս տարի մասնակցություն կունենան նաեւ պատանի քանոնահար Նարեկ Կազազյանը, Ռուսաստանից աշխարհահռչակ վիրտուոզ բալալայկահար Անդրեյ Գորբաչովը, Էդվարդ Միրզոյանի անվան նորաստեղծ լարային քառյակը, Իսպանիայի ֆլեյտահարուհի Սառա Ուռենան, այլ անվանի երաժիշտներ:

«Ազգային Պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը 2008 թվականին ընդգրկվել է ՀՀ մշակույթի նախարարության Պետական աջակցության ծրագրերի ցանկում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]