1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայոց ցեղասպանությունը վերապրածների մեծամասնությունը Հայաստանում կանայք են

Հայոց ցեղասպանությունը վերապրածների մեծամասնությունը Հայաստանում 
կանայք 
են

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում կենսաթոշակ է ստանում ցեղասպանություն վերապրած 55 կենսաթոշակառու: Ազգային վիճակագրական ծառայության սոցիալական ոլորտի եւ բնակչության վիճակագրության բաժնի պետ Նելլի Բաղդասարյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ 2013 թվականի ապրիլի տվյալներով` Հայաստանում կենսաթոշակ է ստանում Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը վերապրած 55 անձ, նրանցից 43-ը կին է, 12-ը տղամարդ:   

2011 թվականի տվյալներով` Հայաստանի Հանրապետությունում բնակվում էր 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը վերապրած 141 անձ: Նրանցից 109-ը կին էր, 32-ը` տղամարդ: Դրանից երեք տարի առաջ հանրապետությունում Հայոց ցեղասպանությունը վերապրածների թիվը 250 է:

Հայաստանի Հանրապետության կառավարության «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին իրավական ակտի 53-րդ կետի համաձայն մինչեւ 1915 թվականը (ներառյալ) Արեւմտյան Հայաստանում եւ օսմանյան Թուրքիայի այլ վայրերում ծնված, Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերին վճարվում է նշանակված (վերահաշվարկված) կենսաթոշակի 150 տոկոսը: 2006 թվականից նոյեմբերից Արեւմտյան Հայաստանում եւ Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում մինչեւ 1915թ. (ներառյալ) ծնված եւ Հայոց ցեղասպանությունը վերապրած անձանց կենսաթոշակին տրվող հավելման չափը սահմանվել է 25 հազար դրամ` նախկին 5 հազար դրամի փոխարեն: ՀՀ կառավարության որոշմամբ` Հայոց ցեղասպանությունը վերապրած կենսաթոշակառուների համար արտոնյալ պայմաններ են ստեղծված:

Լուսանկարում 102-ամյա Հռիփսիմե Հաջի-Սարգսյանն է 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]