1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ազգային արխիվը նախատեսում է ճշգրտել Հայոց ցեղասպանության տարիներին ժողովրդի կրած նյութական կորուստները

Ազգային արխիվը նախատեսում է ճշգրտել Հայոց ցեղասպանության տարիներին 
ժողովրդի կրած նյութական կորուստները

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Հայաստանի ազգային արխիվը պատրաստվում է մի շարք միջոցառումներ իրականացնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ապրիլի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը նշեց, որ իրենք պատրաստվում են ստեղծել Ցեղասպանության զոհերի անունների էլեկտրոնային շտեմարան: «Այս նախաձեռնությունը մի փոքր ուշացած է, քանի որ այն սերնդի մարդիկ, ովքեր կարող էին ինֆորմացիա տալ, արդեն չկան: Իսկ ահա նրանց ժառանգները փոքր են եղել այդ ժամանակ: Այնուամենայնիվ, մենք փորձելու ենք եղած գրականության, թերթերի, հուշերի, առկա ցուցակների միջոցով ամբողջացնել տվյալները»,- ասաց Ամատունի Վիրաբյանը: Արդեն հավաքագրել են 10 հազար անուն, իսկ ընդհանուր առմամբ նախատեսվում է թիվը հասցնել 150-200 հազար անուն: Բացի դրանից, Ազգային արխիվը նախատեսում է կատարել Հայոց ցեղասպանության տարիներին ժողովրդի կրած նյութական կորուստների ճշգրտում: Նման տվյալներ պարունակող 29 հազար փաստաթուղթ կա` անկետաների տեսքով, որոնք ամբողջությամբ նախատեսվում են հրատարակել առաջիկա տասը տարիների ընթացքում` 20-22 հատորով: «Այնուամենայնիվ, չպետք է կենտրոնանալ միայն 2015 թվականի վրա: Պետք է ամեն օր աշխատանք կատարել»,- ընդգծեց Ամատունի Վիրաբյանը:

Քայլեր կձեռնարկվեն նաեւ, որպեսզի օտարազգի եւ Հայաստանից դուրս գտնվողների համար փաստաթղթերը դառնան հասանելի: «Մենք պատրաստվում ենք էլեկտրոնային տարբերակով տեղադրել փաստաթղթերի լուսանկարներ, նաեւ դրանց տեքստերը էլեկտրոնային տարբերակով, քանի որ հաճախ փաստաթղթերում առկա ձեռագրերը մեծ դժվարությամբ են ընթերցվում»,- նշեց նա:

Ազգային արխիվը նաեւ կհամագործակցի Հայաստանում հավատարմագրված դեսպանատների հետ` այլ երկրներում ցուցահանդեսներ կազմակերպելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]