Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գերմանացիները ֆիլմ են նկարահանում Ջիվան Գասպարյանի մասին

Գերմանացիները ֆիլմ են նկարահանում Ջիվան Գասպարյանի մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը ստեղծագործական գործունեության բուռն փուլում է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ապրիլի 17-ին հրավիրված ասուլիսում Գասպարյանը նշեց, որ համերգի հրավերներ ունի բազմաթիվ երկրներից: «Օրեր առաջ վերադարձա Պետերբուրգից, դրանից առաջ Լոնդոնում էի, առաջիկայում համերգներ են ծրագրված Ռուսաստանում»,- տեղեկացրեց լեգենդար դուդուկահարը: Նրա խոսքով` իր համար ամենահաճելին Ռուսաստանում համերգներ ունենալն է: «Ռուսներն այլ կերպ են ընդունում, նրանք մերն են, հարազատն են: Ի վերջո, ռուսերեն լավ գիտենք»,- կես կատակ, կես լուրջ նշեց երաժիշտը:

Գասպարյանն ասաց, որ նոր ստեղծագործություններ է ձայնագրել:

Ապրիլի 21-ին երաժիտը համերգ կտա Ղրիմում: 2013 թվականի ընթացքում նախանշված են նաեւ չորս համերգներ ԱՄՆ-ում:

Դուդուկահարը նշեց, որ շատերի նման չի ցանկանում քաղաքականությամբ զբաղվել, փոխարենը ամեն օր մոտ չորս ժամ տրամադրում է փորձերին:

Երաժիտը տեղեկացրեց, որ գերմանացիներն այժմ ծրագրում են ֆիլմ նկարահանել իր ստեղծագործական գործունեության մասին: «Նախորդ տարի նրանք եկան, եւ երբ Հայաստանում արդեն հասել էր ծիրանը, որոշ նկարահանումներ իրականացրին, սակայն ֆիլմի ամբողջական տարբերակը, կարծում եմ, պատրաստ կլինի այս տարվա վերջին»,- ասաց դուդուկահարը: Նա նաեւ նշեց, որ առաջիկայում ծրագրվում է, որ Երեւանի Աբովյան փողոցում, «Փարիզյան սուրճ»-ի դիմացի մայթին կտեղադրվի իր, Վաչե Հովսեփյանի եւ Լեւոն Մադոյանի արձանները: «Երեք դուդուկահարներ» արձանը հեղինակել է «Տղամարդիկ» արձանի քանդակագործ Դավիթ Մինասյանը:

Միջազգային փառքի արժանացած դուդուկահարը նշեց, որ 2012 թվականի ընթացքում  երաժշտություն է ձայնագրել նաեւ հոլիվուդյան «Աշխարհի վերջը» ֆիլմի համար, որի ճակատագիրը, սակայն, դեռ անհայտ է:

«Ֆիլմի նկարահանումները կանգ են առել, սակայն շարունակելու դեպքում իմ համագործակցությունը նրանց հետ կշարունակվի»,- ավելացրեց երաժիշտը: 

Գասպարյանը դուդուկ սկսել է նվագել վեց տարեկանից՝ առանց դասավանդումի: 1947-ին մեկնում է Մոսկվա ազգային սիրողական համույթի հետ, որտեղ համերգից հետո Ստալինից ստանում է Պոբեդա ժամացույց: 1949-ին միանում է Թաթուլ Ալթունյանի անվան Հայկական ժողովրդական երգի-պարի պետական անսամբլ Ազգային Երգ ու Պարի Համույթին, եւ իր առաջին մասնագիտական հանդիսումը որպես մենակատար նշանադրությունն լինում է Երեւանյան Երաժշտասիրական Նվագախմբի հետ, քանի դեռ նոտաները կարդալ չգիտեր: 1956-ին ստանում է առաջին մրցանակն իր կյանքում դուդուկահարների միջեւ: 1959-ին ստանում է առաջին ոսկե մեդալը Չորրորդ Միջազգային փառատոնում՝ ՄԱԿԳՄի(UNESCO) հովանավորության տակ: Նույն մրցույթին մասնակցելով, 1962-ին նա շահեց արծաթյա մեդալ և 1973-ին՝ բրոնզ: Այս մրցույթից հետո, 1973-ին Հայաստանը նրան շնորհեց ՀՀ-ի Ազգային Արվեստագետ պատվավոր կոչումը: 1980 թ.-ին նա շահեց չորրորդ անգամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]