Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Դորիանս»-ի Lonley planet երգի տեսահոլովակի` Youtube-ից հանելու պատճառն ադրբեջանական հարձակումները չեն

«Դորիանս»-ի Lonley planet երգի տեսահոլովակի` Youtube-ից հանելու պատճառն 
ադրբեջանական հարձակումները չեն

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2013» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Դորիանս» ռոք խմբի Lonley planet երգը մարտի 18-ին տեղադրվելով մրցույթի Youtube-ի պաշտոնական էջում երկու անգամ հեռացվել է (2013 Eurovision Song Contest Official Vide) այնտեղից: Մարտի 21-ին այն երրորդ անգամ է տեղադրվել համացանցում: Մամուլում ակտիվորեն սկսեցին շրջանառվել լուրեր, որ տեսահոլովակը հեռացվել է ադրբեջանական հակերների հարձակումների պատճառով, մինչդեռ «Արմենպրես»-ի հետ զրույցում «Դորիանս» խմբի մամուլի քարտուղար Դինա Հովհաննիսյանը նշեց, որ տեսահոլովակի հեռացման երկու պատճառներն էլ տեխնիկական են եղել:

«Ադրբեջանական հակերների կողմից հարձակումներ միշտ էլ լինում են, եւ տեսահոլովակի հեռացման առաջին պատճառն այն էր, որ որպես Հայաստանի մասնակցի` նշված էր ոչ թե «Դորիանս»-ի, այլ Գոռ Սուջյանի անունը»,- պարզաբանեց Հովհաննիսյանը: Նրա խոսքով` երկրորդ անգամ Lonley planet երգի տեսահոլովակը հեռացվել է մրցույթի Youtube-ի պաշտոնական էջից այն պատճառով, որ խմբի բասս կիթառահար Էդգար Սահակյանի շապիկի վրա տեսահոլովակի 27-րդ վայրկյանում «break» բառում առկա է եղել վրիպակ:

«Տեսահոլովակում կատարվել են մոնտաժային աշխատանքներ եւ վրիպակի շտկումից հետո այն տեղադրվել է մրցույթի Youtube-ի պաշտոնական կայքում մարտի 20-ի գիշերը»,-ասաց խմբի մամուլի քարտուղարը: Մարտի 21-ին տեսահոլովակն արդեն ունի 4184 դիտում:

«Դորիանս» խմբի տղաները ակտիվորեն շարունակում են իրենց փորձերը, ինչպես նաեւ պատրաստվում են ապրիլի 6-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք երգչուհի Սիրուշոյի հետ համատեղ «Միասին մեկ բեմում» համերգային ծրագրին: Lonley planet երգի տեսահոլովակի հեղինակը նաեւ խոսքերի համահեղինակ Վարդան Զադոյանն է: Երգի երաժշտությունը գրել է Black Sabbath անգլիական ռոք խմբի կիթառահար Թոնի Այոմին եւ համահեղինակել է «Դորիասն» խումբը:

«Եվրատեսիլ 2013»-ը տեղի կունենա մայիսի 14-18-ը Շվեդիայի Մալմյո քաղաքում: «Մենք մեկ ենք» կարգախոսի ներքո անցկացվող մրցույթին այս տարի կմասնակցի 39 երկիր: Հայաստանը կներկայանա 2-րդ կիսաեզրափակչում մայիսի 16-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]