Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Բարսելոնա»-ն 25 մլն եվրո է պատրաստում Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի համար. Gerüchte Ticker

«Բարսելոնա»-ն 25 մլն եվրո է պատրաստում Հենրիխ 
Մխիթարյանի տրանսֆերի համար. Gerüchte Ticker

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ն մտադիր է առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ լրջորեն ուժեղացնել հարձակման գիծը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով շվեյցարական Gerüchte Ticker պորտալը, կատալոնական ակումբի ղեկավարությունը հստակեցրել է տրանսֆերային երկու ֆուտբոլիստի հետ կապված իր նպատակները: Նրանցից մեկը Նեյմարն է՝ բրազիլական «Սանթոս»-ից, և Հենրիխ Մխիթարյանը՝ Դոնեցկի «Շախտյոր»-ից:

Աղբյուրի համաձայն՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը, ով ընթացիկ մրցաշրջանում դոնեցկյան ակումբի կազմում դարձել է 21 գոլի հեղինակ, մտադիր է լքել «Շախտյոր»-ն մրցաշրջանից հետո: Նշվում է, որ 24-ամյա կիսապաշտպանի համար, ում պայմանագիրը դոնեցկյան թիմի հետ ավարտվում է 2015 թին, «Բարսելոնա»-ի ղեկավարությունը մտադիր է հատկացնել 25 մլն եվրո:

Նեյմարը և Մխիթարյանը կատալոնական ակումբում կփոխարինեն Դավիդ Վիլյային և Ալեքսիս Սանչեսին:

Միաժամանակ The Mirror-ը հայտնում է, որ Լոնդոնի «Չելսի»-ն և «Մանչեսթեր Սիթի»-ն ևս հետաքրքրված են Մխիթարյանի ծառայություններով: Երկու ակումբներն էլ արդեն վաղուց հետևում են 24-ամյա ֆուտբոլիստին և պատրաստ են ֆուտբոլիստի կարիերայում նոր քայլ անելու ցանկությանն ընդառաջել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]